News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Մալայանի անվան Ակնաբուժական կենտրոնում վարակված աչքի դեղի ներարկման հետևանքով  մի  խումբ քաղաքացիների տեղողության խանգարումներ ստանալու վերաբերյալ հրապարակումների հիման վրա ոստիկանության Մաշտոցի բաժնում  նյութեր են նախապատրաստվում։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց ոստիկանության լրատվական վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը:

Հիշեցնենք, որ Երեւանում 5  պացիենտներ քիչ է մնացել կուրանան վարակված աչքի դեղի պատճառով, որը ներարկելու հետեւանքով նրանց աչքերում վտանգավոր ինֆեկցիա է ներթափանցել: Ս. Մալայանի անվան Ակնաբուժական կենտրոնի տնօրենի տեղակալ Զառա Մալայանը NEWS.am Medicine-ի թղթակցին հայտնեց, որ դեղն, ըստ նախնական անալիզների, վարակված է աղիքային ցուպիկով:

Տուժածների հարազատների խոսքով՝ խնդիրները սկսվել են Նատալի ֆարմ դեղատնից ձեռք բերված Avastin դեղամիջոցի օգտագործումից հետո:

Նատալի ֆարմ ընկերությունն էլ իր հերթին հայտարարել էր որ  ձեռքբերված Շվեյցարական Ռոշ ընկերության Avastin դեղամիջոցը, որի օգտագործման հետեւանքով մի քանի հոգի բախվել են տեսողության բարդ խնդրի, նախատեսված չէ ներակնային ներարկման համար։

«Տվյալ դեղամիջոցը ըստ ՀՀ-ում գրանցված կիրառման ցուցումների՝նախատեսված չէ ներակնային ներարկման համար և, եթե բժիշկը ստանձնում է դրա ներարկումը, ապա ինքն է ամբողջությամբ կրում բոլոր բարդությունների և կողմնակի ազդեցությունների պատասխանատվությունը»,–ասված է ընկերության տարածած հայտարարությունում։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայում ձերբակալվել է 2 կասկածյալ՝ լիցեյները պայթեցնելու սպառնալիքների համար
2005 և 2007 թվականներին ծնված երկու եղբայրները հինգշաբթի ...
Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի երեք բժշկի. նախաքննությունը շարունակվում է
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական...
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբան
Այդ գործերն են՝ Արթուր Դանիելյանի գանգատը՝ Ալեն Սիմոնյանին ապօրինաբար քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ...
Ադրբեջանում Իրանի քաղաքացին լրտեսության մեղադրանքով է 12 տարվա ազատազրկման դատապարտվել
Պետական ​​անվտանգության ծառայության կողմից անցկացված հետաքննության ընթացքում պարզվել է, որ Գաեդի Մոհամմադ Նաջաֆը լրտեսությամբ է զբաղվել Ադրբեջանի տարածքում...
Գեղարքունիքում հայրը կասկածվում է անչափահաս դստերը ծեծելու և սեռական հարաբերություն ունենալ փորձի մեջ
Մարտի 23-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում…
Կոլորադոյի նահանգում կործանվել է  AH-64E Apache ուղղաթիռը
Զորավարժությունների ժամանակ ամերիկյան հարվածային ուղղաթիռ է կործանվել...
Ամենաշատ