News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Կալիֆոռնիայի համալսարանից մի խումբ գիտնականներ պարզել են, որ տնային պայմաններում պատրաստված կերակուրը կարող է վնաս հասցնել կատուների առողջությանը, հաղորդում է Planet-today-ը՝ հղում անելով Journal of the American Veterinary Medical Association-ին:

Գիտնականները հիմնավորել են իրենց եզրակացությունները՝ ուսումնասիրելով ընտանի կենդանիների համար կերակուր պատրաստելու 114 եղանակներ եւ բաղադրատոմսեր, որոնք վերցված էին հայտնի խոհարարական գրքերից եւ համացանցից:

Պարզվել է, որ կատուների համար տնական բաղադրատոմսերի 7 տոկոսի բաղադրության մեջ ներառված են այնպիսի բաղադիչներ, ինչպիսիք են սխտորն ու սոխը: Մինչդեռ դրանք հակացուցված են կատուներին, քանի որ նրանց վրա շատ տոքսիկ ազդեցություն կարող են թողնել:

Բացի այդ, բազմաթիվ կերակուրների բաղադրատոմսերում պարունակող միսը եւս կարող է վնասել տնային կենդանիներին, քանի որ այն պարունակում է նրանց օրգանիզմի համար վտանգավոր մանրէներ եւ մակաբույծներ:

Հետազոտողները նաեւ նշում են, որ կատվազգիների համար պատրաստվող կերակուրների մեջ օգտակար նյութերի պարունակությունը շատ ցածր է:

Ընդ որում՝ փորձագետները նշել են, որ առավել օգտակար էին անասնաբույժերի կողմից պատրաստված կերակուրները, սակայն դրանք էլ լավագույնս չէին բավարարում կենդանիների սննդային պահանջմունքները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկարականջ բուն բնիկ երեւանցի է
Սոցցանցի օգտատերերի ջանքերի շնորհիվ փոքրիկներին անվանակոչել են Անյա և Ամելյա...
FIA. Գիտնականները սովորեցրել են շներին հոտոտելով ճանաչել PTSD ունեցող մարդկանց
PTSD-ն սովորաբար զարգանում է մարդկանց մոտ՝ կապված աղետալի իրադարձության կամ իրադարձությունների...
Ավստրիայում խոհարարական հեռուստաշոուի ժամանակ պատահմամբ պատրաստել են ձկան անհետացող տեսակ
Եթերում տապակել են ձկան անհետացող տեսակ...
Էկվադորի ջունգլիներում հայտնաբերվել է աշխարհի ամենամեծ անակոնդան. CNN
Այս անակոնդաները տարբերվում են նախկինում հայտնի…
Հարավաֆրիկյան Հանրապետությունում վարդագույն փղիկ է հայտնվել
Հարավաֆրիկյան Հանրապետության Ազգային պարկում հազվադեպ վարդագույն փղիկ է ծնվել...
Անգլիական այգիներից մեկում պինգվինն օգնել է մասամբ կույր մեկ այլ պինգվինի սնվել և հասնել իր բույնը
Ըստ հետազոտողների՝ թռչունների այս պահվածքը կարեկցանքի և ըմբռնման դրսեւորում է…
Ամենաշատ