News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հոկտեմբեր 21
USD
476.34
EUR
530.17
RUB
7.45
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը


ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը չի հերքում, որ դատախազական համակարգում կան մարդիկ, որոնց հետ սանիկ-քավոր հարաբերություններ ունի։

«Ես մեր համակարգում ունեմ բազում ընկերներ՝ սկսած ուսանողական տարիներից, և մարդիկ, որոնց հետ նախկինում՝ դեռ ուսանող ժամանակներից, կարող էինք նաև քավոր-սանիկ հարաբերություններ ձևավորել: Դա ինձ համար շատ պատվաբեր է, սուրբ հարաբերություններ են՝ մեր ավանդույթներով ձևավորված։ Այստեղ ինձ համար էականն այն է, որ այդ մարդկանց ո՛չ պաշտոնական առաջխաղացման, ո՛չ էլ պարտականությունների կատարման ծավալի վրա դա ազդեցություն չի ունեցել»,– խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց նա։

Գլխավոր դատախազը հաստատեց, որ քավոր–սանիկական հարաբերություններ ունի Շիրակի և Արարատի մարզի դատախազների հետ, սակայն հավաստիացրեց, որ իր գլխավոր դատախազ լինելու գործոնը որևէ կերպ չի ազդել նրանց առաջխաղացման վրա.

«Նրանք չեն նշանակվել այդ գործոնով, բայց վստահորեն ասում եմ՝ այդ մարդիկ մյուսներից ավելի շատ են պարտավոր բարեխիղճ աշխատել»:

Լրագրողների դիտարկմանը, թե Կարեն Գաբրիելյանը Շիրակի մարզի դատախազ է նշանակվել հենց իր պաշտոնավարման ժամանակ, Արթուր Դավթյանը պատասխանեց.

«Այո, ես կարող էի նրան չնշանակել զուտ նրա համար, որ դուք այսօր ինձ հարց չուղղեիք, բայց ինձ համար կարևորը վստահությունն է»,–ասաց նա նշելով, որ միակ չափանիշը որով առաջնորդվել է նա այդ մարդկանց նշանակելիս՝  նրանց որակական և մասնագիտական պատրաստվածութունն է.

«Իսկ ինձ հետ կապ ունենալը նպաստում է նրանց ավելի բարեխիղճ աշխատելուն և ավելի պատասխանատու լինելուն»,–ասաց նա։

Տպել