News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հուլիս 23
Տեսնել լրահոսը

Միացյալ Նահանգները դիտարկում են Թուրքիային փոխարինելու հարցը F-35 հինգերորդ սերնդի կործանիչ ռմբակոծիչի ստեղծման ծրագրի շրջանակներում, ինչը կապված է Անկարայի՝ Մոսկվայից զենիթա-հրթիռային Ս-400 համակարգերը ձեռքբերելու մտադրության հետ: Այդ մասին լրագրողների հետ ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՄՆ-ի պաշտպանության փոխնախարար Էլեն Լորդը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մենք արդեն դիտարկում ենք այլընտրանքներ ներկայումս Թուրքիայում գտնվող մատակարարման աղբյուրների համար F-35-ի ստեղծման ծրագրի շրջանակներում: Չնայած դրան՝ մենք շարունակում ենք աշխատել Թուրքիայի հետ եւ հույս ունենք, որ նրանք իրենց հակաօդային պաշտպանության համար կկիրառեն ՆԱՏՕ-ի ստանդարտներին համապատասխանող համակարգ»,-ասել է փոխնախարարը՝ պատասխանելով Անկարայի՝ Ս-400-ը ձեռքբերելու ծրագրերին վերաբերող հարցին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ