News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Չինաստանի Լյաոնին նահանգում Դալյան քաղաքի նավաշինարանում ջուրն են իջեցրել 052D նախագծի միանգամից երկու խոշոր հրթիռային էսմինեց, հայտնում է «Հուանցյու շիբաո» պարբերականը:

Նավերի ջուրն իջեցնելու արարողությունը տեղի է ունեցել մայիսի 10-ի առավոտյան:

Դալյանի նավաշինարանում վերջին անգամ 2018 թվականի հուլիսի 3-ին էին ջուրն իջեցրել միանգամից երկու նավ, որոնք 055 նախագծի էսմինեցներ էին: 055 նախագծի գլխավոր էսկադրոնային ականակիր «Նանչանը» լայն հանրությանն առաջին անգամ ցույց է տրվել Ցինդաոյում ռազմածովային շքերթի ժամանակ: Չինաստանի պաշտպանության նախարարության տեցեկացմամբ՝ այն առաջիկայում կմտնի Չինաստանի ռազմածովային ուժերի կազմի մեջ: «Նյանչանը» աշխարհում առավել խոշոր վերջրյա ռազմական նավերի թվում է, որոնք ավիակիրներին չեն վերաբերում: Ընդ որում՝ Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինը շքերթն ընդունել է հենց 052D նախագծի «Սինին» էսմինեցի վրա:

Նշվում է, որ 052D նախագծի էսմինեցները համարվում են Չինաստանի ամենամարտունակ ռազմական նավերը:

052D նախագծի էսմինեցները ունեն 7,5 հազար տոննա ջրատարողություն, 157 մետր երկարություն եւ 17 մետր լայնություն: Նավն ամբողջությամբ մշակվել եւ կառուցվել է Չինաստանում: Այս նախագծի նավերը կարող են ծովում մարտական խնդիրներ կատարել ինչպես միայնակ, այնպես էլ նավախմբի կազմում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ