News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«168 ժամ» թերթը գրում է. «Ներքաղաքական զարգացումները չեն կարող ուղիղ կերպով ազդել արտաքին քաղաքական հարաբերությունների կամ աջակցության ծավալների վրա, եթե չկա նման քաղաքական որոշում»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց բրիտանացի վերլուծաբան Նեյլ Մաքֆարլեյնը՝ անդրադառնալով հայ-ամերիկյան հարաբերություններին։

Հիշեցնենք, որ անդրադառնալով հայ-ամերիկյան հարաբերություններին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր վերջին ասուլիսում ասել էր, որ Հայաստանը յուրաքանչյուր հարաբերություններում ակնկալում է, որ ՀՀ նոր հարաբերությունները պետք է համապատասխանեն ՀՀ նոր կարգավիճակին։

Նա տեղեկացրել էր, որ սկսվել է նոր ձեւաչափով աշխատանք, որը կոչվում է հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսություն։ Ն. Փաշինյանը նշել էր նաեւ, որ Միացյալ Նահանգները որեւէ կերպ չի արձագանքել ՀՀ-ում տեղի ունեցած ներքաղաքական իրադարձություններին։ Ավելի վաղ նա նաեւ հայտարարել էր, թե ինքն ԱՄՆ-ին ամենաակտիվ քննադատած ՀՀ ղեկավարն է։

Նեյլ Մաքֆարլեյնի դիտարկմամբ՝ ցանկացած երկկողմ հարաբերություն կառուցվում է երկու կողմերի կամ կողմերի ակնկալիքների, քաղաքական նպատակների, անհրաժեշտությունների հիման վրա:

Նրա համոզմամբ՝ ներքաղաքական զարգացումները չեն կարող ուղիղ կերպով ազդել արտաքին քաղաքական հարաբերությունների կամ աջակցության ծավալների վրա, եթե չկա նման քաղաքական որոշում։

Ըստ վերլուծաբանի՝ եթե հայկական կողմը հայտարարում է, որ Հայաստանի  արտաքին քաղաքական վեկտորներն արդարացված կերպով չեն փոխվելու, ապա ինչո՞ւ ակնկալել այլ ազդակներ արտաքին աշխարհից, երբ երկկողմ հարաբերությունները ձեւավորվում են 2 կողմերի հավակնությունների արդյունքում։

«Արեւմուտքը սովորաբար աջակցում է ժողովրդավարական բարեփոխումներին, արեւմտյան արժեհամակարգի ներդրման գործընթացին, երբ այդ ծրագրերը լինում են պատրաստ վիճակում, երբ կա նաեւ հարաբերությունները խորացնելու քաղաքական կամք։

ՀՀ նոր կարգավիճակը պետք է հաստատվի եւ ամրապնդվի ներքին փոփոխություններով։ Եվրամիությունից եւս կային նման ակնկալիքներ, հիմա այդ թեւում որոշ ծրագրեր արդեն ընթացքի մեջ են, Եվրամիությունը, ըստ ներկայացված ծրագրերի, պետք է վերանայի այն աջակցությունը, որը տրամադրել է Հայաստանին։ Նույնը պետք է տեղի ունենա նաեւ Նահանգների դեպքում, սա երկկողմ աշխատանք է։ Բայց պետք է հաշվի առնել նաեւ մեկ այլ հանգամանք, որ թե ԵՄ-ն, թե ԱՄՆ-ը Հայաստանի ամենալուրջ ֆինանսական գործընկերներն են եղել վերջին տասնամյակների ընթացքում, բայց Հայաստանը ռազմաքաղաքական, տնտեսական միություններ է կազմել Ռուսաստանի հետ։

Ուստի սպասելիքները պետք է լինեն հավասարակշռված եւ քաղաքական հավակնություններին համապատասխան։ Եթե սկսվել է ռազմավարական երկխոսություն Միացյալ Նահանգների հետ, դա լավ է, քանի որ հարաբերություններում ցանկացած նոր մակարդակ, աջակցության ծավալների փոփոխություն պետք է քաղաքական հիմնավորում եւ փաթեթավորում ստանա, այլապես կլինի աննպատակահարմար մյուս կողմի համար, հատկապես, երբ այդ կողմն աջակցություն տրամադրել է մշտապես։

Այդ հարցում որոշիչ է նաեւ հայտարարված բարեփոխումների իրականացման ակտիվությունը, այսինքն՝ ազդակներ պետք է տա հենց Հայաստանը՝ բարեփոխումների պատրաստակամության, իրականացման եւ քաղաքական հավակնությունների տեսքով։ Այս հարաբերությունների հարցում դերակատարություն ունի նաեւ այն հանգամանքը, որ ՌԴ-ն ու ԱՄՆ-ը առճակատման մեջ են, եւ լինում են նաեւ քայլեր, որոնք այդքան էլ հաճելի չեն կողմերից մեկի համար, ինչպիսին Հայաստանի հումանիտար առաքելությունն է Սիրիայում, որին Միացյալ Նահանգներն անդրադարձավ, այսինքն՝ այս հարաբերություններում կան նաեւ դժվարություններ, որոնք հաշվի առնելով է պետք կառուցել այդ հարաբերությունները»,- ասաց նա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից
ԱՄՆ Պետքարտուղարությունը հրապարակեց մարդու իրավունքների մասին տարեկան զեկույցը՝ շեշտելով, որ...
Դեսպան Մակունցը Վաշինգտոնի Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին
Հանդիպման ընթացքում դեսպանը ուսանողներին է ներկայացրել ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության աշխատանքները, ՀՀ...
Մհեր Գրիգորյանն ու ԱՄՆ դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերրիկյան երկկողմ օրակարգի հարցերը...
Վաշինգտոնում շարունակվել են ՀՀ ՖՆ պատվիրակության հանդիպումները միջազգային գործընկերների հետ
Նախորդ շաբաթ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) և Համաշխարհային...
Պետքարտուղարությունը հերքել է Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու փաստաթղթի ստորագրման մասին տեղեկությունը
Անվտանգության հարցեր օրակարգում չեն եղել...
Լիլիթ Մակունցն ու ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոն քննարկել են ՀՀ դիմակայունության հզորացմանն ուղղված հնարավոր ուղիները
Ապրիլին 16-ին դեսպան Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ...
Ամենաշատ