News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ն Իրանի հետ լարվածության մեծացման ֆոնին Մերձավոր Արեւելք է ուղարկում Patriot զենիթահրթիռային համալիր եւ ռազմանավ, հայտնում է BBC News-ը: 

ԱՄՆ «Առլինգթոն» ռազմանավը, որը զբաղվում ցամաքային տրանսպորտային միջոցների եւ օդանավերի փոխադրմամբ, Պարսից ծոցում կմիանա «Աբրահամ Լինքոլն» ռազմական նավի խմբին:

Պենտագոնին վկայակոչելով՝ հեռուստաալիքը նշում է, որ Կատարի ռազմաբազա են հասել նաեւ ամերիկյան B-52 ռմբակոծիչներ:

Պենտագոնից հայտարարել են, որ «այս քայլերը պատասխանն են տարածաշրջանում ԱՄՆ ԶՈՒ դեմ Իրանի հնարավոր գործողությունների անցկացման սպառնալիքներին»:

Ընդ որում՝ ԱՄՆ-ն չի հստակեցնում, թե կոնկրետ ինչ սպառնալիքների մասին է խոսքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ