News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Կանադացին մարգարիտ է ցուցադրել, որը, հնարավոր է, աշխարհում ամենախոշորն է, հայտնում է CBC-ն: 

34-ամյա Աբրահամ Ռեյսը ընտանեկան մասունքը բանկային պահատուփում է պահում այն բանից հետո, երբ այն մի քանի տարի առաջ ժառանգել է հորաքրոջից:

Մարգարիտը կշռում է 27.65 կգ եւ 4 անգամ ավելի ծանր է հանրահայտ Լաո ցզի (Ալլահի մարգարիտ) մարգարիտից, որը մինչեւ հիմա համարվում էր աշխարհում խոշորագույնը:

Կրեմագույն մարգարիտը հիշեցնում վիթխարի ատամ: Նշվում է, որ մասունքի մեծությունը նորածնի չափի է:

Ինքը Ռեյսը մինչեւ հիմա չգիտի, թե իր ընտանեկան մասունքը որքան կարող է արժենալ:

Ընդ որում՝ նշվում է, որ մի քանի փորձագետների կարծիքով՝ մարգարիտի արժեքը տատանվում է 60-ից մինչեւ 90 մլն դոլարի սահմանում:

Մարգարիտի տերը հայտարարում է, որ այն իր համար անգին է, եւ որեւէ համապատասխան տեղ է փնտրում իր գանձը ցուցադրելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ