News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Սիեթլում մահացել է «Սովորական մարդիկ» և «Ջուլիա» ֆիլմերի սցենարի համար երկակի օսկարակիր, կինոդրամատուրգ Էլվին Սարջենթը, հաղորդում է Deadline-ը։

Նշվում է, որ Սարջենթը մահացել է 92 տարեկանում բնական մահով։

Հայտնի կինոդրամատուրգն ավելի քան 20 սցենար է գրել 1960-2010 թթ։ Նրա վերջին աշխատանքներ են «Սարդ-մարդը» 3 ֆիլմերի սցենարները՝ «Սարդ-մարդը-2» (2004 թ.), «Սարդ-մարդը-3» (2007 թ.) և «Զարմանալի Սարդ-մարդը» (2012 թ.)։

Սարջենթը սցենարներ է գրել նաև 1960-ականների հայտնի հեռուստադրամաների համար, ինչպիսիք են՝ «Բեն Քեյսի», «Մայրուղի 66», «Ալֆրեդ Հիչքոքի ժամը» և «Վազիր կյանքիդ ետևից»։

Նա նաև սցենարներ է գրել գլխավոր դերում Ջոդի Ֆոստերի մասնակցությամբ «Թղթե լուսին» կինոնկարի համար, և այդ աշխատանքի համար նոմինացվել է «Օսկարի»։ 
 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ