News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Թուրքիայում հերքել են գերմանական Bild պարբերականի տեղեկությունը ռուսական Ս-400 զենիթահրթիռային համալիրների գնումից հրաժարվելու մասին: Համապատասխան հայտարարությունը կատարել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության դեպարտամենտի ղեկավար Ֆահրեթին Ալթունը իր Twitter-յան էջում, փոխանցում է «Լենտան»:

«Ձեր աղբյուրները սխալվում են: Տեղեկություն վերցրեք ինձնից. Ս-400-ի գնման գործընթացն ավարտված է»,- նշել է Ալթունը:

Ավելի վաղ գերմանական տաբլոիդը, վկայակոչելով Անկարայում դիվանագիտական աղբյուրներին, հայտնել էր, որ կապված թուրքական լիրայի իրավիճակի հետ Թուրքիան, հնարավոր է, վերանայի Ռուսաստանի հետ Ս-400 ԶՀՀ-ն ձեռք բերելու գործարքը:

Անկարային Ս-400 չորս դիվիզիոն մատակարարելու մասին համաձայնությունը ձեռք էր բերվել 2017 թվականի սեպտեմբերին: Պայմանագրի արժեքը կազմում է 2,5 մլրդ դոլար, բայց գումարի կեսը կմարվի ռուսական վարկով: Ընթացիկ տարվա ապրիլին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Ռուսաստանը կարող է Ս-400-ները Թուրքիային փոխանցել մինչեւ 2019 թվականի հուլիս:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ