News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ արդարադատության նախարարությունը հայտարարել է Fugees խմբի նախկին անդամ, ռեփեր Պրազ Մայքլին եւ մալայզիացի միլիարդատեր Լոու Տաեկ Ջոյին 2012 թ․ ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների քարոզարշավը ֆինանսավորելու համար մեղադրանք առաջադրելու մասին, հաղորդում է Reuters-ը։

Մեղադրանքի համաձայն՝ 2012 թ․ հունիս-նոյեմբեր ամիսների ընթացքում Լոուն Մայքլին մոտ $ 21,6 մլն է ուղարկել արտասահմանյան հաշիվներից եւ ձեռնարկություններից։ Մայքլն, իր հերթին, դրանք օգտագործել է նախընտրական քարոզարշավի ֆինանսավորման համար՝ տվյալ գումարը ներկայացնելով որպես ներդրում։

Ընդ որում, չի նշվում, թե որ թեկնածուի օգտին են կատարվել ֆինանսական մանիպուլյացիաները։

Հաղորդվում է նաեւ, որ Մայքլը, որն ԱՄՆ-ի քաղաքացի է, հայտնի է որպես Դեմոկրատական կուսակցության եւ նախկին նախագահ Բարաք Օբամայի մոլի աջակից։

Լոուի եւ Մայքլի ներկայացուցիչները հերքում են մեղադրանքը։ Մայքլի պաշտպանների խոսքով՝ ռեփերը խորապես ցավում է այդ կապակցությամբ։

Տվյալ գործով լսումները տեղի կունենան մայիսի 16-ին։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ