News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Աբովյանում կայանալիք  քաղաքապետի ընտրությունների մասին.

«Բարի առավոտ, Կոտա՛յք։

Ինչպես տեղեկանում ենք ԿԸՀ կայքից` Աբովյանի քաղաքապետի ընտրություններին ընդառաջ այլեւս ունենք 6 գրանցված թեկնածուներ։

ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված է գրանցված յուրաքանչյուր թեկնածուի առաջադրման եւ ընտրապայքար ծավալելու անքակտելի իրավունքը, ըստ այդմ էլ`ինքս էլ որպես Աբովյանի քաղաքացի նաեւ, ողջունում եմ բոլոր առաջադրվածներին եւ մաղթում արդյունավետ ու արժանապատիվ ընտրապայքար։

Հ.Գ. Բայց այնուամենայնիվ, ճանաչելով հանդերձ բացառապես բոլոր առաջադրված թեկնածուներին, անվանացանկի մեջ աչքի է զարնում մի ակնառու դրվագ, որը վայել է ՀԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ կրողներին։ Վերջիններս այդ «քաղտեխնոլոգիական» հնարքը կիրառել են նաեւ Աբովյանի քաղաքապետի նախորդ ընտրություններին, եւ կարծում են, թե Աբովյանի Քաղաքացին դեռեւս «առաջվանն» է։ Ո՛չ պարոնայք, այդ հարցում եւս դուք սխալ հաշվարկ եք կատարել եւ թյուրընկալում ունեք։

Աբովյանի Քաղաքացին արժանապատիվ է, նրբանկատ ու իր քվեի իրական արժեքը գիտի այլեւս։ ՀԻՆ գործելաոճի պտուղները արդեն քաղել ենք բոլորս, ՀԻՆ քաղաքական մշակույթը նախկին կառավարման համակարգի հետ միասին մերժել ենք այլեւս։ Դուք կրկին անգամ ապացուցեցիք, որ ձեր գործելաոճի եւ նկրտումների մեջ «ազնիվ չե՛ք», եւ միեւնույն ժամանակ, «անուղղելի» եք, այդքանով հանդերձ, նաեւ` մերժելի…

Հ.Գ.Գ. Ավելի առարկայական եւ կոնկրետ անուններով կխոսենք քարոզարշավին։

Քաղաքականությունը հնարավորի արվեստ է, եւ ՄԵՆՔ այն կերտում ենք բացառապես բարոյական հարթության տիրույթում։

Բարի հանգստյան օրեր»:

Տպել
Ամենաշատ