News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Հայաստանում, այս պահին, ունենք շատ հետամնաց գյուղատնտեսություն։ Այս մասին, այսօր՝ մայիսի 11-ին, «Իմ քայլը  հանուն Գեղարքունիքի մարզի» բիզնես համաժողովի ժամանակ նշեց գյուղատնտեսության փոխնախարար Արտակ Քամալյանը։

«Այսօր մենք 40–50 տարի հետ ենք աշխարհի լավագույն երկրներից, որտեղ կա գյուղատնտեսություն»,-ասաց նա:

Ըստ փոխնախարարի, 2018թ–ին Հայաստանն ունեցել է ցեցի խնդիր, որի պատճառով 30–40 տոկոս լոլիկի արտադրության անկում է գրանցվել։

Նորագույն տեխնոլոգիաներից, Արտակ Քամալյանը հիշատակեց մեկ նորարարությունը Ամերիկայի Կալիֆորնիայի համալսարանը կոմբայն է ստեղծել, որը հավաքում է ելակի բերքը՝ առանց մարդու օգնությամբ։

«Մենք հստակ հասկանում ենք, թե ինչ պետք է անենք, որ գոնե 7 տարի հետո ընկնենք 21–րդ դար։ Մենք այդ երկրներին չեն հասնելու, նրանք տեղում չեն մնալու, բայց 50 տարին կիջացնենք 10–15 տարվա»,– ասաց փոխնախարարը, նշելով, որ այդ գործում պետք է գտնել այնպիսի գործարարներ, ովքեր կարող են հողային ռեսուրսը, կապիտալը և մարդկային ռեսուրսը միավորել և ստանալ մրցունակ արդյունք։

«Մենք արդյունքի չենք հասնի, եթե մրցունակ գյուղսննդամթերք չստանանք»,– ընդգծեց Արտակ Քամալյանը, հիշեցնելով, որ հողը վարում են այնպիսի տրակտորով, որը իր քաշի չափ «սայլարկա է ուտում». Այս  պարագայում մրցունակ գյուղմթերքի մասին խոսք գնալ չի կարող։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների՝ ՀՀ-ում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը
Կողմերն անդրադարձել են նաև միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների...
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է...
Վարկերն ու ավանդներն ավելացել են. ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը
Ամփոփագրում ընդգծվում է, որ ֆինանսական հատվածի ցուցանիշները փետրվարին...
Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին
Կցանկանայի հատկապես առանձնացնել «Հավասարության խթանում, որը կլիազորի խորհրդարանականներին կիրառելու արդյունավետ գենդերային...
Փաշինյանը KFW բանկի պատվիրակության հետ քննարկել է էներգետիկ ոլորտում բանկի մասնակցությամբ նոր ծրագրերը
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են նախագծերի ընթացքին ու նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի...
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Զուտ դրամական փոխանցումները փետրվարին նվազել են 63.3 տոկոսով…
Ամենաշատ