News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

1994 թ.-ի մայիսի 12-ին կնքված եռակողմ համաձայնագիրն Ադրբեջանը ստորագրեց ռազմական գործողությունների ճնշման տակ:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին Կրակի եւ ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելու 25-ամյակին նվիրված խորհրդաժողովին հայտարարել է քաղաքական գործիչ Դավիթ Շահնազարյանը:

«Այդ տարիներին մեզ հաջողվեց ներդաշնակել ռազմական եւ դիվանագիտական գործունեությունները: Հնարավորություն կար, որպեսզի հրադադարի պայմանագիրը լինի երկկողմանի՝ Ստեփանակերտի եւ Բաքվի միջեւ: Սակայն առանց Հայաստանի մասնակցության այդ փաստաթղթում կար երկու վտանգ: Այն, որ փաստաթուղթը կարճատեւ կյանք կունենար եւ անհնար կլիներ դարձնել ԵԱՀԿ-ի փաստաթուղթ ու դրա հիման վրա Բուդապեշտյան գագաթաժողովում Ղարաբաղը միջազգայնորեն ճանաչված կողմ դարձնելը: Եվ մեր նպատակը հենց Լեռնային Ղարաբաղը հակամարտության ու կարգավորման կողմ ճանաչելն էր: Չափազանց կարեւոր է եղել այն օրակարգը, որը մենք անվանում ենք Վիեննայի, Սանկտ-Պետերբուրգի եւ Ժնեւի օրակարգ: Ըստ էության, 2011 թ.-ին Կազանի փաստաթղթի տապալումից հետո Մինսկի խմբի հիմնական գործառույթը եղավ հակամարտության կառավարումը եւ վերահսկումը, քանի որ ակնհայտ էր, որ բանակցություններում լուծում չկա: Իրականում խնդրի լուծումը ռազմաքաղաքական է, եւ մենք պետք է նախաձեռնությունը երբեք չզիջենք հակառակորդին: Մենք պետք է զարգանանք հենց այս պայմաններում՝ անընդհատ մեծացնելով մեր պոտենցիալը եւ ստեղծելով պայմաններ երբեմն փոփոխելով իրավիճակը: Ակնհայտ է, որ հայկական երկու պետությունների միացումը պետք է լինի Արցախի անկախության միջոցով»,- նշել է Դ. Շահնազարյանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ