News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Աառաջիկա հինգ տարում հանրապետության երեխաների առնվազն 70 տոկոսը կապահովվի նախակրթարաններով: Այս մասին, այսօր՝ մայիսի 11-ին, «Իմ քայլը՝ հանուն Գեղարքունիքի մարզի» համաժողովի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ռուսաստանից  ժամանած մի գործարար անդրադարձավ մարզի Վարդենիկ համայնքի մանկապարտեզի խնդրին՝ նշելով, որ գյուղը 25 տարի մանկապարտեզ չունի, բացի այդ հողերը կտրտված են, շատ հաճախ չեն մշակվում, երբ ցանկանում են հողը մշակել՝ սեփականատերը ի հայտ է գալիս։

Վարչապետ Նիկոլ Փաշինայնը հենց սրահից պատասխանեց գործարարին, որ նախակրթարանների հարցը կա «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրում և  արձանագրված է, որ առաջիկա հինգ տարում հանրապետության երեխաների առնվազն 70 տոկոսը կապահովվի նախակրթարաններով։

Ինչ վերաբերում է  Վարդենիկ համայնքի մանկապարտեզին մասնավորապես, վարչապետը նշեց, որ խնդիրը կքննարկեն մարզպետի հետ և եթե գործարարները ևս օգնեն՝ մանկապարտեզի հարցը արագ լուծում կստանա։

Գործարար վստահեցրեց, որ կօգնեն։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ