News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Չինաստանը ստիպված կլինի պատասխան միջոցառումներ ընդունել չինական մի շարք ապրանքների համար ԱՄՆ նախաձեռնած մաքսատուրքերի բարձրացման դեմ, սակայն բանակցություններում Վաշինգտոնի ավելի զուսպ արձագանքների հույս ունի, CCTV-ի հետ հարցազրույցում ասել է Չինաստանի փոխվարչապետ Լյու Հեն:

«Եթե Միացյալ Նահանգները բարձրացնում է մաքսատուրքերը, մենք պարտավոր ենք պատասխանել: Բայց, իհարկե, հույս ունենք, որ օվկիանոսից այն կողմ կհետեւեն այս հարցում ավելի զուսպ դիրքորոշման, եւ այդ ժամանակ մեր կողմը նույն կերպ կգործի: Չի կարելի զայրույթն անսահման ձեւով ցուցադրել»,- ասել է նա:

Նա հերթական անգամ ընդգծել է մաքսատուրքերը բարձրացնելու ԱՄՆ որոշումից հիասթափությունը եւ հայտարարել, որ Չնաստանը նման միջոցառումնների «դեմ վճռականորեն» հանդես կգա, քանի որ դա «ձեռնտու չէ ո՛չ ԱՄՆ-ին, ո՛չ Չինաստանին, ո՛չ մնացյալ աշխարհին»:

Ուշագրավ է, որ մինչ ԱՄՆ-ում տեղի ունեցած առեւտրային բանակցություններում չինական պատվիրակության ղեկավար Լյու Հեն շփվում էր լրագրողների հետ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանձնարարել էր համանման միջոցառումներ մտցնել չինական ամբողջ ներմուծման համար:

Ընդ որում՝ ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ եթե Չինաստանի ներկայացուցիչների հետ բանակցությունները «լավ ընթանան», ապա ինքը կարող է եւ չեղարկել սեփական որոշումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ