News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի՝ քաղաքապետ Հայկ Մարությանին վերաբերող գրառմանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից հարգարժան պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր էջում տեղադրել է քաղաքապետ Հայկ Մարությանի նախընտրական հոլովակը՝ հետեւյալ բնաբանով. «Մահվան վերելակներ, միջնադարյան գազելներ, աղբի միջից մի կերպ շնչող Երեւան ու 7 հերոսական քայլ առ ոչինչ»: Իբր, անցել է վեց ամիս (՛), եւ դեռ ոչինչ արված չէ:

Եթե այս տեքստը ինչ-որ սկսնակ դիլետանտ գրած լիներ, էլի հասկանալի կլիներ, բայց Նաիրա Զոհրաբյանի պես փորձառու, ես կասեի՝ կարկառուն գործչի շուրթերից նման անբովանդակ քննադատությունն այնքան էլ չի ընկալվում, ամենայն հարգանքով հանդերձ:

Նախընտրական հոլովակում ներկայացվող խնդիրների լուծումը նախատեսվում է տալ ոչ թե վեց ամսում, ինչպես փորձում է մեզ համոզել տիկին Զոհրաբյանը, այլ հինգ տարվա ընթացքում: Այդ լուծումները ճանապարհին են, եւ տեղ են հասնելու ժամանակին:

Բոլոր առաջնահերթ խնդիրների լուծումն ընթանում է ի սկզբանե սահմանված ժամանակացույցով: Տրանսպորտի ցանցը պատրաստ է եւ գտնվում է իմպլեմենտացիայի փուլում, պարբերաբար հանդիպումներ են ընթանում պոտենցիալ գործընկերների ու ներդրողների հետ: Իսկ աղբահանության հարցում, գիտենք, որ ստեղծվել է քաղաքային ենթակայության հիմնարկ (երկրորդ օպերատոր), որը շարունակաբար համալրվում է տեխնիկայով. արդեն ձեռք է բերվել 14 աղբատար, ձնամաքրմամբ ու սանմաքրմամբ զբաղվող մեքենա, եւս շուրջ 20-ը հերթի տակ են: Վերելակների թարմացման ծրագիրը առաջիկայում կներկայացվի կառավարություն։ Այսպես ամեն ինչ, ըստ հերթականության։

Ամեն դեպքում, քաղաքական փոքրամասնության առարկայական ու բովանդակալից քննադատությունը օգուտ կտար քաղաքին։ Ուզում եմ հուսալ, որ մեր գործընկերները համակարծիք են այս հարցում։

Տպել
Ամենաշատ