News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Բելառուսը «Դրուժբա» նավթատարով աղտոտված նավթի մատակարարման պատճառած վնասի գումարը կհայտնի նավթավերամշակման գործարաններում ստուգումից հետո: Այսօր այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ պատասխանելով լրագրողների հարցերին, փոխանցում է ԲԵԼՏԱ-ն: 

Նա շեշտել է, որ տեղի ունեցածը չափազանց բացասաբար է գնահատում: «Ռուսաստանի տարածքում (իսկ դա հազարավոր կիլոմետրեր է) անկազմակերպվածություն ու անկարգապահություն՝ եւ ահա, ահռելի խողովակը աղտոտված է թունավոր նավթով,- ասել է Բելառուսի նախագահը: - Մեկ շաբաթում, ինչպես մասնագետներն են ասում, 4-5 մմ-ով քայքայում է անգամ խողովակը, որով մղվում է նավթը»: Ինչ վերաբերում է վնասի կոնկրետ գումարին, այն առայժմ հայտնի չէ, բայց ակնհայտ է, որ շատ մեծ կլինի:

«Այդ գումարի չափը հիմա չեմ կարող ասել: Այն վերջնականապես հայտնի կլինի այն բանից հետո, երբ կստուգենք այն, ինչ տեղի է ունեցել նավթավերամշակման գործարաններում, իսկ հիմա մենք հաշվարկում ենք վնասները»,- պարզաբանել է Ալեքսանդր Լուկաշենկոն: Վնասների հաշվարկի համար անհրաժեշտ է գնահատել սարքավորումների վնասման աստիճանը: «Հիմա մենք գնահատում ենք վնասը: Սովորաբար գործարանները հերթով 1-1,5 ամսով կանգնեցնում ենք եւ ամեն տարի սկսում ենք այն մաքրել: Ստուգում կանցկացնենք, եւ գնահատականն արդեն վերջնական կլինի»,- նշել է երկրի նախագահը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նավթը չափավոր թանկանում է նախորդ օրվա անկումից հետո
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի հունիսյան ֆյուչերսների արժեքը․․․
Brent տեսակի նավթը նվազել է մինչև 89,52 դոլար մեկ բարելի դիմաց
Երեքշաբթի օրը այդ պայմանագրերը նվազել են 0,08 դոլարով
Վնասվել է միջին ճնշման գազատար. դադարեցվել է Խաղաղ Դոն փողոցի գազամատակարարումը
Այլ կազմակերպության կողմից իրականացվող շինարարական աշխատանքների...
Գազամատակարարման դադարեցում կլինի Կոտայքի մարզի Նոր Երզնկա, Պռոշյան բնակավայրերում
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, պլանային աշխատանքներ…
Brent-ն էժանացել է մինչև 90,14 դոլար՝ մեկ բարելի դիմաց
Brent-ի ֆյուչերսներն էժանացել են լոնդոնյան բորսայում
Գազամատակարարման դադարեցում Երևանի, Հրազդանի որոշ հասցեներում, Կոտայքի մարզի մի շարք բնակավայրերում
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները...
Ամենաշատ