News
Լրահոս
News
Կիրակի
Դեկտեմբեր 15
USD
477.51
EUR
533.9
RUB
7.66
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը


«Գեներալ Կոցեբու» խորտակված շոգենավում հայտնաբերվել են տասնյակ նկարներ, որոնք նկարել է ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկին, հայտնում է «Գովորիտ Մոսկվա» ռադիոկայանը:

««Գեներալ Կոցեբու» նավը առաջիններից մեկն է բացել Սուեզի ջրանցքով անցումը եւ հատուկ այս պատմական փաստը պատկերելու համար նավ է գործուղվել Հովհաննես Այվազովսկին: Նա նկարել է Սուեզի ջրանցքով «Կոցեբուի» եւ Եգիպտոսում մնացյալ բոլոր նավերի անցումը»,- պարզաբանել է «Նեպտուն» արշավախմբի ղեկավար Ռոման Դունաեւը:

Հղում կատարելով պատմական փաստերին՝ Դունաեւը հայտնել է, որ նկարիչը իր նկարները եւ ճեպանկարները հաճախ էր նվիրում նավերի անձնակազմերի անդամներին: Հավանաբար, խոսքը նկարների հավաքածուի մասին է:

Դունաեւը հավելել է, որ ծովի հատակից կտավների վեր բարձրացումը կսկսվի հունիսին, գործընթացը կարող է տեւել մի քանի ամիս: «Հասկանալու համար՝ նկարներն անվնաս են, թե ոչ, պետք է մաքրել ամբողջ տիղմը: Որովհետեւ մենք հիմա տեսնում ենք միայն շրջանակների գլխամասերը»,- հստակեցրել է արշավախմբի ղեկավարը:

Ենթադրաբար, Հովհաննես Այվազովսկու նկարած նկարը հայտնաբերվել է մայիսի 11-ին շոգենավի բարձրացման ժամանակ: Ընդհանուր գտնվել են տարբեր նկարիչների կտավների 10 մասեր: Դրանց բարձրացումը դադարեցվել է, քանի որ վնասելու վտանգ կա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ