News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


«Բարձրաձայնե՛նք, փրկե՛նք կյանքեր» կարգախոսի ներքո այսօր՝ մայիսի 11-ին, Երեւանում, Մարշալ Բաղրամյան պողոտայում, տեղի ունեցավ ֆլեշմոբ մայրաքաղաքի դպրոցների աշակերտների մասնակցությամբ։

«Ճանապարհային անվտանգության ազգային խորհուրդ» ՀԿ-ի նախաձենությամբ եւ Երեւանի քաղաքապետարանի ու ՃՈ աջակցությամբ իրականացված հանրային ակցիան ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության գլոբալ շաբաթվա շրջանակներում էր։ Նպատակը ոլորտում առկա խնդիրների բարձրաձայնումն էր, կարեւոր հարցերի թիրախավորումը, դրանց լուծման ուղղությամբ երկրի ղեկավարության, ինչպես նաեւ հանրության լայն շրջանակի ուշադրության գրավումը, գիտակցության բարձրացումը։

Ֆլեշմոբի մասնակիցների հետ Սիրահարների այգում կազմակերպիչները նախ զրուցեցին ճանապարհային անվտանգության կարեւորության, օրվա ուղերձների, դրանց տարածման նշանակության մասին։ Ապա այդ ուղերձներով պաստառներով, որոնք են՝ «Պահանջում ենք անվտանգ երթեւեկություն», «Պահանջում ենք քաղաքական կամք», «Նվազեցրո՛ւ արագությունը», «Ամրակապվի՛ր», «Բարձրաձայնի՛ր, փրկի՛ր կյանքեր», աշակերտները շարժվեցին Բաղրամյան պողոտա եւ շարվեցին պողոտայի երկայնքով՝ երկու կողմերում՝ այդպիսով նաեւ իրենց ուղերձը հղելով հանրությանը։ Աշակերտներն անցորդներին բաժանեցին նաեւ թռուցիկներ երթեւեկության անվտանգության կանոնների մասին։

«Այս միջոցառմամբ մենք՝ երեխաների հետ միասին, մեր ձայնն ենք բարձրացնում, ուղերձ ենք հղում ինչպես կառավարությանն, այնպես էլ հանրության լայն շրջանակին։ Պետք է հետեւողական լինենք, եւ  բոլորս մեր տեղերում ամեն ինչ անենք վթարների, զոհերի եւ վիրավորների թիվը նվազեցնելու համար։ Առաջնային է, անշուշտ, պետական ռազմավարության եւ գործողությունների պլանի թարմացումը, որը 2013 թվականից ի վեր չի թարմացվել եւ այժմ ինչ էլ արվում է, ոչ համակարգված բնույթ է կրում։ Համակարգված եւ միասնաբար աշխատելու դեպքում մենք կհաջողենք»,- ասաց ՃԱԱԽ ծրագրերի ղեկավար Տաթեւիկ Հովհաննիսյաննը:

Տպել
Ամենաշատ