News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Կառավարությունը որոշում է կայացրել արտոնություններ տալ տոհմային անասունների բուծմանը, այդ ծրագիրը միայն խոշոր եղջերավորների համար է. ոչխարներն ինչո՞վ են պակաս կովերից: Այս մասին, այսօր՝ մայիսի 11-ին, «Իմ քայլը՝ հանուն Գեղարքունիքի մարզի» գործարար համաժողովում դիմելով ՀՀ վարչապետին նշեց Լանջաղբյուր գյուղի բնակիչ Սերգո Բազեյանը:

Նա տեղեկացրեց, որ որոշել է ոչխարներ ներմուծել Ռուսաստանից, սակայն դժգոհեց, որ հողերի պակաս կա:

Նիկոլ Փաշինյանն ի պատասխան նշեց, որ Հայաստանում շուրջ մեկ մլն հա արոտավայր կա, որից վարձակալության հանձնված է 320 հազարը. «Հայաստանից տարեկան 500 հազար տոննա գառան մսի արտահանման ներուժ կա: Տարբեր երկրենրից Հայաստան գառ են բերում, ու արտահանում: Այնպես որ ոչխարաբուծությունը Հայաստանում մեծ ներուժ ունի»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է տոհմային անասունների խնդրին, վարչապետն առաջարկեց պատասխանը լսել համաժողովին ներկա Գյուղատնտեսության փոխնախարար Արտակ Քամալյանից։ Վերջին տեղեկացրեց, որ մի երկու ամսից Կառավարությանը կներկայացվի նոր ծրագիր, որտեղ կանդրադառնան նաեւ այդ խնդիրներին. «Աշնանը պատրաստ կլինի, եւ ժողովուրդը կկարողանա օգտվել»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
«Հայփոստ»-ի գլխավոր գործադիր տնօրեն Արայիկ Աբրահամյանը խոսել է կատարված աշխատանքների, ֆինանսական և որակական ցուցանիշների...  
Այս պահին ԵԱՏՄ անդամ ենք, զուգահեռաբար ԵՄ և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ ենք աշխատում. Թունյան
Քննարկումներ միշտ լինում են, Հայաստանը հաշվի է առնում բոլոր օգուտներն ու…
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես շարունակում է էժանանալ. Ռուբլին կայուն է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 28-ին, կազմել է…
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն այսօր ստացել է Բելառուսի…
Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 27-ին ընդունել է Հարավային...
Սյունիքի, Լոռու, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերի 33 ազդակիր բնակավայրերին կհատկացվի ռոյալթիների 2 տոկոսը. Սանոսյան
2021 թվականին մեր մետաղական հանքերը բյուջե են վճարել 52 միլիարդ դրամ ռոյալթի, հիմա սա այդ 52 միլիարդի 2 տոկոսն է, և այսպես՝ ամեն տարի: Հաջորդ...
Ամենաշատ