News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Նյու Յորքում պիցերիայի մատուցողը իրեն թեյաբաժին չթողած հաճախորդուհուն վերադարձրել է 424 000 դոլարի չեկը՝ հայտնում է Fox News-ը՝ վկայակոչելով New York Daily News-ին։

27-ամյա Արմանդո Մակաջը ծրարը գտել է Մանհեթենում Patsy’s պիցերիայի սեղանները սրբելիս։ Նա վազել է հաճախորդուհու հետեւից, սակայն չի կարողացել նրան գտնել։

Դրանից հետո Մակաջը, որը բժիշկ-ուսանող է, բացել է ծրարը եւ այնտեղ մոտ կես միլիոն դոլարի չեկ գտել։ Նա ծրարը փոխանցել է ռեստորանատիրոջը՝ Ֆրենկ Բրային, որը կապվել է New York Daily News-ի հետ՝ խնդրելով գտնել կտրոնի տիրոջը։

Պարզվել է, որ դա սոցիալական աշխատող 79-ամյա թոշակառու Կարեն Վինակուրն է, որին այդ արարքը իսկապես ցնցել է։

Նա պատմել է, որ վարկ է վերցրել իր դստեր ուսման համար եւ մինչ այժմ վճարում է այն։

Թերթը տպագրել է չեկի տիրոջ եւ պիցերիայի տնօրենի ու աշխատակիցների համատեղ լուսանկարը։

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ