News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ջերմուկ համայնքի բնակիչները, շուրջ 3000 ստորագրությամբ, նամակ են պատրաստել Կառավարության եւ Ազգային ժողովի համար, որտեղ նշում են Ամուլսարի հանքի շահագործման շուրջ իրենց դժգոհությունները։ Այսօր Ջերմուկում բողոքի ակցիայի ժամանակ նամակը ներկայացրեց «Ջերմուկ զարգացման կենտրոն» ՀԿ–ի նախագահ Վազգեն Գալստյանը։

Նա նշեց, Ջերմուկը որպես հանքաջրաբուժական առողջարան ունի համաշխարհայն ճանաչում եւ արդեն, առանց հանքի, քաղաքն ունի  հաջողակ տնտեսական համակարգ. Իրենք չեն պայքարում  բարձր աշխատավարձերի համար, բնակիչներին պետք չէ հանքարդյուանբերությունը, որը փոխում է նրանց կենսակերպը։

Վազգեն Գալստյանը նշեց, որ մինչեւ 2016թ–ին Ջերմուկը չէր ճանաչվում ազդակիր համայնք, իսկ մինչ այդ հանրային քննարկումներ են ունեցել ջերմուկցիները, կազմակերպել են բողոքի ակցիաներ եւ անգամ ազդակիր համայնք  ճանաչվելուց հետո հանրային լսումներ տեղի չեն ունեցել. հանրության ձայնը լսելի չի եղել։

Ըստ նրա, Ամուլսարի շահագործումը Ջերմուկին կզրկի ներդրումներից  եւ զարգանալու հնարավորությունից։

Նա դիմեց վարչապետին՝ շեշտելով, որ խախտվում են ջերմուկցիների իրավունքները եւ զրկում  Ջերմուկը որպես էկոտնտեսական տարածք զարգացնելու հնարավորությունից։

«Մենք հայտնվել ենք այս իրավիճակում համայնքի ձայնն արհամարհելու եւ համայնքի ձայնը հաշվի չառնելու արդյունքում։ Մենք ցանկանում ենք Ջերմուկը հանքարդյունաբերությունից զերծ տարածք տեսնել»,– ասաց Վազգեն Գալստյանը։

Ջերմուկի նախկին քաղաքապետ Ռուբիկ Մարկոսյանը իր ելույթում  շեշտեց, որ ջերմուկցիները ոտքի են ելել եւ դեմ են Ամուլսարում մետաղական հանքարդյունաբերությանը։

«Հանրահավաքը բոլոր նրանց դեմ է, որոնք կփորձեն Ամուլսարը հանք դարձնել՝ սեւ սար ու սեւ հանք բերել գլխներիս։ Դեմ ենք Ամուլսարին մետաղական հանքարդյունաբերությունը»,– ասաց նա։

Նշենք, որ Ջերմուկում, բողոքի ակցիայի ժամանակ հավաքվել էին քաղաքի տարբեր առողջարանների, հյուրանոցների, նաեւ տարբեր առեւտրային կետերի աշխատակիցներ, պարզապես բնակիչներ, բնապահպաններ, խնդրով մտահոգ անձինք։

Հիշեցնենք նաեւ, որ այսօր Հանրապետության հրապարակից մեկնարկել է ավտոերթ դեպի  Ջերմուկ՝ հանուն հանքարդյունաբերությունից զերծ Ջերմուկի եւ Ամուլսարի։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
Մայիսի 1-ից սկսած ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակների վերաբերյալ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման (NOVEL) էլեկտրոնային համակարգի…
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է...
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով...
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Ամենաշատ