Պակիստանի հարավ-արեւմուտքում Գվադար նավահանգստային քաղաքում մի խումբ զինված մարդիկ հարձակվել են հյուրանոցի վրա, հայտնում է Reuters-ը:
Իշխանությունների ներկայացուցիչը, որ չի ցանկացել անունը հրապարակել, գործակալությանը հայտնել է, որ հյուրանոցի այցելուների մեծ մասը տարհանվել է, սակայն այդ ընթացքում հարձակվողներն արդեն հասցրել էին հասնել մինչեւ առաջին հարկ: