News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Աղբը Հայաստանում ամենամեծ պրոբլեմն է. ես դեռ այդպիսի ճանապարհ չեմ տեսել, որի երկարյքով մաքուր լինի Այս մասին, այսօր՝ մայիսի 11-ին, «Իմ քայլը՝ հանուն Գեղարքունիքի մարզի» գործարար համաժողովում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հայաստանում պետք է ծխող ու ծխախոտը գետնին գցող քաղաքացի չլինի, ջուրը խմող, շիշը նետող քաղաքացի չլինի, պաղպաղակ ուտող, թուղթը նետող քաղաքացի չլինի: Աղբի կուտակման ամենամեծ տեղերն այնտեղ են, որտեղ մենք մեր ընտանիքներով գնում ենք հանգստանալու, հաց ուտելու եւ այլն: Եվ ի՞նչ ենք թողնում մեր հետեւից»,-ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ աշխարհում կան քաղաքներ, որտեղ աղբամաններն ընդհանրապես հանում են:

Նիկոլ Փաշինյանը նաեւ տեղեկացրեց, որ աշխատում են աղբի հավաքագրման, վերամշակման  արդյունավետ համակարգ ունենալու համար։

«Ես ասել եմ, որ կհամարեմ, որ Հայաստանում հեղափոխությունը շատ կոնկրետ իր վերջնական նպատակներից մեկին հասել է, եթե մենք կարողանանք Հայաստանն աղբից ազատել, հին ավտոմեքենաների կուզովներից»,-ասաց վարչապետը՝ նկատելով, որ այստեղ մտքի հեղափոխություն է պետք:

Տպել
Ամենաշատ