News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ամերիկյան Ֆլորիդա նահանգում երեք երեխաների 33-ամյա մորը՝ Ջեսիկա Սթիվենսոնին ձերբակալել են նրա երկրորդ դասարանցի դստեր ծայրահեղ փնթի տեսքի եւ բզեզների համար, որոնք դուրս են սողում երեխայի պայուսակից՝ հայտնում է Fox News-ը։

Կնոջը ձերբակալել են այն բանից հետո, երբ նրա տանը ուտիճներ, կեղտոտ ներքնակներ եւ նեխած սնունդ են գտել։

Սանտա Ռոզա շրջանի ոստիկանական բաժանմունքում ահազանգը ստացվել է այն բանից հետո, երբ դպրոցի մանկավարժական կազմը հայտնել էր, որ աղջիկը մշտապես հագնում է նույն կեղտոտ հագուստը, անկանոն է լողանում եւ նրա պայուսակից «հարյուրավոր բզեզներ են դուրս սողում»։

Հետազոտության համաձայն, բնակարանում, որտեղ ապրում էր կինն իր երեխաների հետ, ամեն տեղ կեղտ էր՝ նույնիսկ երեխաների անկողնում, խոհանոցում եւ սառնարանում։

Նշվում է, որ Սթիվենսոնի մյուս երեխաները 5 եւ 14 տարեկան են։

Կնոջը երեխաների հանդեպ դաժան վերաբերմունքի մեղադրանք է առաջադրվել։՛

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայում ձերբակալվել է 2 կասկածյալ՝ լիցեյները պայթեցնելու սպառնալիքների համար
2005 և 2007 թվականներին ծնված երկու եղբայրները հինգշաբթի ...
Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի երեք բժշկի. նախաքննությունը շարունակվում է
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական...
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբան
Այդ գործերն են՝ Արթուր Դանիելյանի գանգատը՝ Ալեն Սիմոնյանին ապօրինաբար քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ...
Ադրբեջանում Իրանի քաղաքացին լրտեսության մեղադրանքով է 12 տարվա ազատազրկման դատապարտվել
Պետական ​​անվտանգության ծառայության կողմից անցկացված հետաքննության ընթացքում պարզվել է, որ Գաեդի Մոհամմադ Նաջաֆը լրտեսությամբ է զբաղվել Ադրբեջանի տարածքում...
Գեղարքունիքում հայրը կասկածվում է անչափահաս դստերը ծեծելու և սեռական հարաբերություն ունենալ փորձի մեջ
Մարտի 23-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում…
Կոլորադոյի նահանգում կործանվել է  AH-64E Apache ուղղաթիռը
Զորավարժությունների ժամանակ ամերիկյան հարվածային ուղղաթիռ է կործանվել...
Ամենաշատ