News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

«Մատրիցա» ֆանտաստիկ կինոեռագրությունը կարող է շարունակություն ունենալ։ «Ջոն Ուիք-3» ֆիլմի ստեղծող Չադ Ստախելսկին Yahoo Movies-ի թղթակիցներին պատմել է, որ Վաչովսկի քույրերը սկսել են չորրորդ մասի վրա աշխատանքը՝ հայտնում է Life-ը։

«Եթե պարզվի, որ դա մոտ է այն մակարդակին, ինչ նրանք արդեն արել են, ապա բավական է նրանք զանգեն ինձ եւ ասեն․ «Հե՜յ, մենք ուզում ենք, որ դու կասկադյոր լինես», եւ ես պատրաստ կլինեմ թռչել հանուն դրա մեքենայի տակ»,- ասել է նա։

Ստախելսկին ասել է, թե շատ ուրախ է, որ Վաչովսկի քույրերը ոչ միայն կվերստեղծեն «Մատրիցա»-ն այլեւ կընդլայնեն ֆանտաստիկ տիեզերքը։

Զրուցակիցը չի հստակեցրել հաջորդ ֆիլմի կոնցեպցիան՝ այն շարունակությո՞ւն կլինի, թե՞ վերբեռնում։Բացի այդ, նա հայտնել է, որ վստահ չէ՝ կլինեն արդյոք Վաչովսկիները ֆիլմի ռեժիսորներ թե կսահմանափակվեն պրոդյուսերական գործառույթներով։ Սակայն նա նշել է, որ «պատրաստ է ցանկացած պահի ամեն ինչ թողնել՝ նրանց օգնելու համար»։

«Մատրիցա»-ի երրորդ մասը թողարկվել է 2003-ին։ Վերջը ակնարկում էր շարունակական լինելու մասին։ 2017-ին նոր «Մատրիցա»-ի հայտարարված սցենարիստ Զակ Փենը նույնպես հայտնել էր առանց Վաչովսկի քույրերի ֆիլմի եւս մեկ մաս նկարահանելու մտադրության մասին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայտնի են այս տարվա «Ոսկե ծիրան»-ի անցկացման ժամկետները
Հայաստան կժամանեն կինոյի համաշխարհային դեմքեր, ովքեր իրենց փորձն ու արվեստը կներկայացնեն...
Արցախի մասին ազդեցիկ կինոպատումը՝ «Սեւ այգին». Ալեքսիս Փազումյանի ֆիլմը եվրոպական կինոփառատոններում
Ֆրանսահայ կինոբեմադրիչ Ալեքսիս Փազումյանի  «Սև այգին» վավերագրական…
Հայաստանում Netflix-ի համար ֆիլմեր ստեղծելու մասին հուշագրեր են կնքվել. նախարար
Նրա խոսքով, հայկական ֆիլմերի մասնակցությունը տարբեր միջազգային կինոփառատոներին աճել է 74 տոկոսով...
Kinodaran-ի հիմնադիրների մասին տեղեկատվությունը սխալ էր. Past.am
Պարզաբանման մեջ նշվում է, որ Kinodaran-ն ամբողջովին հայ ծրագրավորողների կողմից ստեղծված մաշտաբային նախագիծ է, որն այս պահին ...
«Հեղինակությունները»՝ հեռուստացույցից դուրս. ՀՀ-ում խիստ կսահմանափակեն քրեական տարրերի մասին ֆիլմերի ցուցադրումը
Հայաստանում կսահմանափակվի քրեական տարրերի մասին ֆիլմերի ցուցադրումը...
Հայաստանն ու Ֆրանսիան կհամագործակցեն կինոյի բնագավառում
Հայաստանի ազգային կինոկենտրոնը Բեռլինի միջազգային 74-րդ կինոփառատոնին…
Ամենաշատ