News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Երկու մարդ զոհվել է, եւս երկուսը վիրավորվել Ռոստովի մարզի Կամենսկի շրջանում Լենինի փողոցի վրա գտնվող երկհարկանի շենքում կենցաղային գազի պայթյունի հետեւանքով, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով շրջանում ԱԻՆ-ի պետական ծառայությանը:

«Մոսկվայի ժամանակով 00.30-ին Կամենսկի շրջանի Չիստոզյորնի գյուղից տեղեկատվություն է ստացվել երկհարկանի շենքում կենցաղային գազի պայթյունի մասին,-ասվում է հաղորդագրության մեջ: Գլխավոր վարչությունում պատմել են, որ «2010 թվականին ծնված մեկ երեխա մահացել է շտապ օգնության մեքենայում», մյուս զոհը գտնվում է ավերակների տակ»:

Պայթյունի հետեւանքով փլուզվել է շենքի կտուրը՝ 50 ք/մ մակերեսով:

Տարհանվել է ընդհանուր առմամբ 12 մարդ, տուժածները տեղափոխվել են Կամենսկ-Շախտինսկի Կենտրոնական քաղաքային հիվանդանոց: Այնտեղ ծանր վիճակում տարեց կին է եւ մեկ տղամարդ, որի վիճակը գնահատվում է միջին ծանրության: ԱԻՆ-ի մամուլի ծառայությունում նշեցին, որ փրկարարները չունեն տեղեկություններ շենքի փլատակների տակ ողջ մնացած մարդկանց հավանականության մասին:

Ժամանակավոր կացարանի կետը տեղակայված է տեղի հիվանդանոցում, սակայն դեռեւս ոչ մեկը չի դիմել այդտեղ. մարդիկ տեղափոխվում են բարեկամների մոտ: Դեպքի վայրում աշխատում է 89 մարդ եւ տեխնիկայի 23 միավոր: Ոստիկանությունը սկսել է ստուգումները:

ԱԻՆ-ի գլխավոր ծառայությունում նաեւ պատմել են, որ կուսումնասիրեն շենքի կառուցվածքի ամրությունը «Ստրելա-Պ» համալիրի միջոցով, որն արդեն ուղարկվել է դեպքի վայր: Նշվում է նաեւ, որ կա շենքի մյուս մասի փլուզման վտանգ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ