News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ամերիկյան Կալիֆոռնիա նահանգում ձերբակալվել են հինգ դեռահասներ, որոնք հանդիպում էին նշանակում իրենց զոհերին Tinder ծանոթությունների հարթակի միջոցով, այնուհետեւ թալանում նրանց, հաղորդում է Fox News-ը:

Հանցախմբում ներառված են ինչպես երիտասարդ կայանք, այնպես էր տղամարդիկ, որոնք 15-19 տարեկան են: Կասկածյալները ձերբակալվել են տարբեր վայրերում եւ տարբեր ժամանակահատվածում, երբ ոստիկանությունը դիտել է տեսագրությունը, որում երեւում էր զոհերից մեկի վրա հարձակումը:

Հանցախմբում կար երկու դեռահաս կին, որոնք իրենց զոհերին ներկայանում էին որպես «Բեքի» եւ «Վիկտորյա» եւ հրավիրում տղամարդկանց հանդիպման ուշ ժամերին եւ լքված վայրերում: Երբ զոհը գալիս էր այդտեղ, նրան դիմավորում էր դիմակներով եւ զինված խումբը:

Նշվում է, որ, ընդհանուր առմամբ, դեռահասների հանցախմբի գործողություններից տուժել է առնվազն 11 տղամարդ: Կասկածյալներից յուրաքանչյուրին առաջադրվել է մեղադրանք կողոպուտի եւ ավտոմեքենաների առեւանգման հատկանիշներով:

Իսկ Tinder հարթակը խորհուրդ է տալիս իր օգտատերերին հանդիպում նշանակել ցերեկվա ժամերին եւ մարդաշատ վայրերում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ