News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայտնվել են նոր Motorola One Vision սմարթֆոնի լուսանկարները. սմարթֆոնի անոնսը նշանակված է մայիսի 15-ին: Բացի դիզայնից, աղբյուրը նշել է նաեւ մոդելի տեխնիկական բնութագրիչները, հաղորդում է Life-ը:

Հայտնի է, որ եվրոպական երկրներում սմարթֆոնի արժեքը կկազմի 300 եվրո: Նոր մոդելը կունենա  Samsung Exynos 9609 չիպսեթը, այդ իսկ պատճառով գաջեթը կզբաղեցնի շուկայի բյուջետային հատվածը: Օպերատիվ հիշողության ծավալը կկզամի 4 ԳԲ, իսկ ներքին հիշողությունը կլինի 128 ԳԲ:

Սմարթֆոնի առանձնահատկություններից մեկը դրա դիսփլեյն է, որում կա 25 ՄՊ մոդուլով առջեւի տեսախցիկի համար բացվածք, իսկ էկրանի մասին տեղեկություններ դեռեւս չկան:

Motorola One Vision-ի հետեւի պանելի վրա տեղադրված է կրկնակի տեսախցիկ երկու մատրիցներով՝ 48 եւ 5 ՄՊ: Մարտկոցի ծավալը կազմում է 3.5 հազար մԱ/Ժ:

Հատկանշական է, որ Motorola սմարթֆոնն աշխարում առաջին բջջային սարքն է 5G ապահովմամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ