News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Կիրակի՝ տեղական ժամանակով 07:00-ին, շուրջ 2 հազար ընտրատեղամաս է բացվել Լիտվայում անկախության շրջանում յոթերորդ նախագահական ընտրություններն անցկացնելու համար, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Միաժամանակ հանրապետությունում անցկացվում է նաեւ երկու հանրաքվե՝ երկքաղաքացիության ներդրման եւ պատգամավորական կորպուսը 15 տոկոսով կրճատելու մասին:

2.8 մլն լիտվացիների շրջանում ընտրելու իրավունք ունի 2.5 մլն քաղաքացի: Գործակալության հաղորդմամբ, անբարենպաստ ժողովրդագրական իրավիճակի առնչությամբ նրանց թիվը կրճատվել է 69 հազարով՝ ի տարբերություն 2014 թվականի նախագահական ընտրությունների ցուցանիշների:

Երկրի նախագահի պաշտոնի համար պայքարում են ինը թեկնածուներ: Փորձագետների կարծիքով եւ համաձայն սոցիոլոգիական հարցումների տվյալների՝ ֆավորիտներն են 54-ամյա տնտեսագետ Գիթանաս Նաուսեդան, 44-ամյա ֆինանսների նախկին նախարար Ինգրիդա Շիմոնիտեն եւ 48-ամյա վարչապետ Սաուլյուս Սկվերնյալիսը: Լիտվայի ներկայիս նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն պաշտոնավարում է երկրորդ ժամկետով եւ երրորդին չի կարող հավակնել:

Հաղթանակի համար թեկնածուն պետք է հավաքի ձայների ավելի քան 50 տոկոսը: Եթե կիրակի թեկնածուներից ոչ մեկին չհաջողվի դա անել, երկու շաբաթ անց կանցկացվի ընտրությունների երկրորդ փուլը:

Ընտրատեղամասերը կփակվեն 20:00-ին: Նախնական տվյալները հայտնի կդառնան կեսգիշերն անց:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ