News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Շուրջ 250 մարդու կյանք խլած աղմկահարույց պայթյուններից հետո առաջին կիրակնօրյա պատարագներն անցկացվել են այսօր Շրի Լանկայի կաթոլիկ եկեղեցիներում, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով News1st հեռուստաալիքին:

Ողբերգությունից հետո առաջինը բացվել է Նեգոմբո քաղաքում Սուրբ Սեբաստյանի եկեղեցին, որի պատարագին մայիսի 9-ին գտնվել է շուրջ 100 մարդ: Կիրակի պատարագներն անցկացվել են երկրի բոլոր շրջաններում անվտանգության ծառայության աշխատակիցների ներկայությամբ:

Նոր կանոնների համաձայն՝ եկեղեցու այցելուներին չի թույլատրվում պայուսակով մուտք գործել եկեղեցի, նրանք նաեւ պարտավոր են մուտքի մոտ ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ: Ակնկալվում է, որ առաջիկայում եկեղեցիներին կից կձեւավորվեն հատուկ հանձնաժողովներ, որոնց անդամները կհետեւեն անվտանգությանն ու կհայտնաբերեն կասկածելի անձանց:

Ապրիլի 21-ին Շրի Լանկայի տարբեր մասերում որոտացել է ութ պայթյուն, որոնց հետեւանքով զոհվել է 250-260 մարդ՝ առողջապահության նախարարության տվյալների համաձայն: Տեղի ունեցածի պատասխանատվությունը ստանձնել է ԻՊ ահաբեկչական խմբավորումը: Համաձայն Շրի Լանկայի իշխանությունների վերջին տեղեկատվության՝ զոհերի շրջանում կա 42 օտարերկրացի:

Շրի Լանկայի կառավարության տեղեկություններով՝ պետության տարածքում գործում է ԻՊ-ի 130-140 անդամ: Ավելի վաղ հանրապետության գործող ոստիկանապետ Չանդան Վիկրամարանտեի հաղորդմամբ՝ այսօրվա դրությամբ Զատկի պայթյունների բոլոր ենթադրյալ կազմակերպիչներն ու կատարողները ձերբակաված կամ ոչնչացված են:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ