News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մեր դարավոր խնդիրների հիմքը ոչ թե թշնամիններն են եղել, այլ այն քամելեոնները, որոնք ըստ պահանջի՝ գույն են փոխել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՎԾ կասեցված լիազորություններով պետ Դավիթ Սանասարյանը։

«Քաղաքականության մեջ ամենակարևոր սկզբունքը հենց սկզբունք ունենալն է։

Ցավոք, այսօր տեսա մարդկանց, ովքեր ժամանակին կոնկրետ մեկին հայհոյում էին, իսկ այսօր նրա աջակիցներն են դարձել։

Ես ավելի շատ հարգում եմ ՀՀԿ-ական կամ քոչարյանական այն կերպարներին, ովքեր մնացին թեկուզ անընդունելի, բայց իրենց գույների մեջ։

Մեր դարավոր խնդիրների հիմքը ոչ թե թշնամիններն են եղել, այլ այն քամելեոնները, ովքեր ըստ պահանջի գույն են փոխել»,- ասված է նրա գրառման մեջ։

Տպել
Ամենաշատ