News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Լրագրող Սերգեյ Դորենկոյի հուղարկավորությունը, որը պետք է տեղի ունենար կիրակի՝ մայիսի 12-ին, Տրոեկուրովյան գերեզմանատանը, հետաձգվել է, հաղորդում է Լենտա.Ռու-ն՝ հղում անելով «Գովորիտ Մոսկվա» ռադիոկայանին, որը ղեկավարում էր լրագրողը:

Ոստիկանությունն արգելել է տրամադրել Դորենկոյի մարմինը նրա այրուն: Այդ մասին փաստաթուղթն ուղարկվել է դիահերձարան այսօր գիշերը: Հայտարարության մեջ ասվում է, որ մարմինը կթաղվի կամ կդիակիզվի կրկնակի դատաբժշկական փորձաքննություն անցկացնելուց հետո:

«Որոշումն ընդունվել է Սերգեյ Դորենկոյի առաջին ամուսնությունից դուստրերի հայտարարության հիման վրա: Նրանք պնդում են, որ լրագրողին թունավորել էին»,-ասվում է ռադիոկայանի հաղորդագրության մեջ:

Մոսկվայի դատաբժշկական փորձաքննության բյուրոյի ղեկավար Սերգեյ Շիգեեւը պարզաբանել է, որ դիահերձումը տեղի է ունեցել մահվան օրը եւ ցույց տվել, որ մահը վրա է հասել բնական պատճառների հետեւանքով: Կրկնակի դիահերձում չի անցկացվի: Շիգեեւի խոսքով՝ լրագրողի դուստրերը ցանկանում են սպասել դատաքիմիական փորձաքննության արդյունքներին, որը տեւում է երեք շաբաթ: Այժմ այն կանցկացվի հնարավորինս սեղմ ժամկետներում:

Մայիսի 11-ին հայտնի էր դարձել, որ կիրակի տեղի կունենա Դորենկոյի հուղարկավորությունը, սակայն այն կհետաձգվի. այդ տեղեկատվությունը հաստատում է նաեւ ռադիոկայանը:

59-ամյա Դորենկոն, որը ղեկավարում էր «Գովորիտ Մոսկվա» ռադիոկայանը 2014 թվականից, զոհվել է մայիսի 9-ին: Նա չէր կարողացել կառավարել իր մոտոցիկլետը Մոսկվայի կենտրոնում: Մահվան պատճառը զարկերակի պատռումն էր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ