News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ն ավելացնում է զինված ուժերը Մերձավոր Արեւելքում այն դեպքերի համար, եթե Իրանը փորձի վնաս հասցնել ամերիկյան շահերին, սակայն Վաշինգտոնը պատրաստ է բանակցել Թեհրանի հետ: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն շաբաթ հրապարակված CNBC-ին տված հարցազրույցում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Տարածաշրջանում հավելյալ ուժեր ուղարկելու մասին խոսելիս պետքարտուղարը փաստել է. «Մենք ձեռնարկել ենք անհրաժեշտ միջոցները տարածաշրջանում անվտանգությունը հնարավորինս ամրապնդելու համար»: Նա նշել է, որ ԱՄՆ-ը կարիք ունի «զսպման ուժերի այն դեպքում, եթե Իրանը որոշի վնաս հասցնել ամերիկյան շահերին Իրաքում, Աֆղանստանում կամ Յեմենում, կամ Մերձավոր Արեւելքի որեւէ այլ մասում»: Պոմպեոն ընդգծել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը «ցանկացել է համոզվել, որ եթե ինչ-որ բան տեղի ունենա, ԱՄՆ-ը պատրաստ կլինեն համարժեք պատասխան տալու»:

«Իրանի կամ Իրանի կողմից վերահսկվող զինված ուժերի՝ ամերիկյան շահերի դեմ հարձակման դեպքում մենք պատասխանատվությունը կվերագրենք այն կողմին, որը կանգնած է դրա հետեւում,-ասել է Պոմպեոն:-Նախագահ Թրամփը դա պարզ կերպով հասկացրել է: Մեր պատասխանը ադեկվատ կլինի»:

«Մեր նպատակը պատերազմը չէ, այլ Իրանի ղեկավարության վարքագծի փոփոխությունն է,-հավելել է Պոմպեոն: Մենք հույս ունենք, որ Իրանի ժողովուրդը վերջապես կստանա, ինչ ցանկանում է եւ ինչին արժանի է»:

Պոմպեոն չի բացառել, որ ԱՄՆ-ը պատրաստ է խորհրդակցություններ անցկացնել իրանյան կողմի նախաձեռնությամբ: «Իհարկե, մենք կողջունեինք այդ նախաձեռնությունը»,-հավաստիացրել է նա: Պոմպեոյի խոսքով, ԱՄՆ-ը ցանկանում է հակամարտությունները, որոնցում ներգրավված է Իրանը, լուծել դիվանագիտական եղանակով եւ խաղաղ ճանապարհով:

ԱՄՆ-ի ազգային անվտանգության հարցերով նախագահի օգնական Ջոն Բոլթոնը մայիսի 5-ին հայտարարել է, որ որպես Իրանի իշխանություններին ուղղված նշան՝ Վաշինգտոնը կուղարկի ռազմածովային ուժերի հարվածային խումբ Abraham Lincoln  ավիակրի հետ եւ ռմբակոծիչների տակտիկական խումբ դեպի ԱՄՆ-ի Զինուժի Կենտրոնական հրամանատարության օպերատիվ պատասխանատվության գոտի, որտեղ ընդգրկված է առաջին հերթին Մերձավոր Արեւելքն ու Հյուսիսային Աֆրիկան: Երկուշաբթի ԱՄՆ-ի Զինուժի Կենտրոնական հրամանատարության ներկայացուցիչները հայտարարել են, որ Վաշինգտոնն իբրեւ տեղեկատվություն է ստացել Մերձավոր Արեւելքում Իրանի կողմից նախապատրաստվող հնարավոր հարձակման մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ