News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱԻՆ «911» ծառայությունը մայիսի 12-ին՝ ժամը 03:35-ին, ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի և Վաղարշյան փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է 2 ավտոմեքենա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին NEWS.am-ին տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Honda Fit» (վարորդ՝ Լ.Ն.), «Honda Civic» (վարորդ՝ Տ.Լ.) և «Mercedes Benz E 320» (վարորդ՝ Հ.Գ.) մակնիշների ավտոմեքենաները: Լ.Ն.-ն հոպիտալացվել է Միքայելյան վիրաբուժություն ինստիտուտ, որտեղ, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս է գրվել, իսկ Տ.Լ.-ին շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել «Mercedes Benz E 320» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ