News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Շաբաթ 1960-ականներին հայտնի ամերիկյան «The Mod Squad», ինչպես նաեւ «Թվին Փիքս» հանրահայտ հեռուստասերիալներում նկարահանված հեռուստաաստղ Փեգի Լիփթոնը մահացել է քաղցկեղից 72 տարեկան հասակում, հաղորդում է Associated Press-ը:

Լիփթոնը մահացել է ընտանիքի անդամներով եւ դուստրերով շրջապատված:

«Մեր սրտերը կոտրված են մեր սիրելի մայրիկի մահվան կապակցությամբ: Նա կատարել է իր վերջին ճանապարհորդությունը՝ դուստրերով եւ զարմիկներով շրջապատված: Մենք շնորհակալ ենք նրա հետ անցկացրած յուրաքանչյուր ակնթարթի համար: Մենք չենք կարող արտահայտել մեր զգացմունքները բառերով, սակայն այժմ կասենք, որ Փեգին եղել է եւ միշտ կմնա մեր փարոսը: Նա միշտ կլինի մեր մասնիկը».-նշվում է դերասանուհու դուստրերի տարածած հայտարարության մեջ:

Իր կարիերայի ընթացքում Լիփթոնն առաջադրվել է «Էմմի» մրցանակի: Նա ստացել է «Ոսկե Գլոբուս» 1971 թվականին: 1974 թվականին դերասանուհին ամուսնացել է երաժշտական պրոդյուսեր Քուինսի Ջոնսի հետ եւ ունեցել երկու դուստր: Զույգն ամուսնալուծվել է 1989 թվականին: 1990-ականներին դերասանուհին մարմնավորել է Նորմա Ջենինգսի կերպարը  «Թվին Փիքս» սերիալում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ