News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Ռուսական ԶԼՄ-ները հրապարակել են տեսանյութ Ռուսաստանի Ռոստովի մարզում բնակելի շենքում պայթյունի վայրից: Այնուհետեւ տեսանյութը հասանելի է դարձել նաեւ Youtube-ում:

ՌԻԱ Նովոստի-ի հաղորդմամբ, կենցաղային գազի պայթյունը տեղի է ունեցել լույս կիրակի գիշերը 16-բնակարանային երկհարկանի շենքում, որը գտնվում է Լենին փողոցի վրա: Վերջին տվյալներով՝ երկու մարդ զոհվել է եւ երկուսը վիրավորվել:

Փլուզված շենքի բնակիչները դեռեւս գտնվում են ժամանակավոր կացության վայրում: Գյուղում հայտարարվել է արտակարգ իրավիճակի ռեժիմ:

Հարուցվել է քրեական գործ «Անզգուշությամբ մահ պատճառելու» հոդվածով: Քննիչներն ու քրեագետներն անցկացնում են դեպքի վայրի զննություն եւ հարցաքննում շենքի բնակիչներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ