News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Դեկտեմբեր 07
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը


Սահմանին հանգիստ լինելն ու լարված լինելը մեզ համար սովորական են դարձել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ, Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով վերջին օրերին առաջնագծում ինտենսիվացած կրակոցներին։

«Մենք չպետք է ուրախանանք, որ հանգիստ է, եւ զարմանալի չպիտի լինի, որ լարված է, քանի որ այս 25 տարիների ընթացքում պատերազմն ու խաղաղությունն իրար շատ մոտ են եղել»,- նշեց նա։

Անդրադառնալով Արցախի օդային տարածքը միջազգային թռիչքների համար բացելու եւ Սարսանգի ջրամբարի ջրային ռեսուրսները համատեղ օգտագործվելու՝ իր առաջարկին Արայիկ Հարությունյանը համոզմունք հայտնեց, որ առաջարկն իր շարունակությունն ունենալու է, եւ շեշտեց, որ անիրատեսական ոչինչ չկա։

Նրա կարծիքով՝ սա կարող է նաեւ ժողովուրդներին խաղաղության պատրաստելու ճանապարհին օգտակար լինել․ «Եթե մենք ուզում ենք երկարաժամկետ խաղաղություն, պետք է ժողովուրդները իրար հետ շփվեն, պետք է ժողովուրդը պատրաստ լինի խաղաղության։ Միայն շփումը կարող է բերել խաղաղության»։

2020 թվականին Արցախում կայանալիք ընտրություններում Արայիկ Հարությունյանը ընդգծեց, որ ծրագրերը պետք է հիմք լինեն թեկնածուների շանսերը գնահատելու համար, ապա նաեւ համոզմունք հայտնեց, որ ընտրողները մեծ ուշադրություն են դարձնելու ծրագրերին։

Մասնագիտությամբ տնտեսագետ Հարությունյանը նշեց, որ շեշտը պետք է դրվի տնտեսության վրա․ «Ամեն ինչի շեշտը դնում եմ տնտեսության զարգացման վրա՝ ե՛ւ պաշտպանության, ե՛ւ սոցիալական վիճակի, ե՛ւ ներքին համերաշխության։ Եթե չլինի բավարար տնտեսական աճ, անիմաստ է մտածել անկախ պետություն ունենալու մասին»։

Արայիկ Հարությունյանը, արձագանքելով իր բիզնեսների առնչությամբ ընտրողների մտահոգություններին, ասաց, որ առաջիկայում ներկայացնելու է, թե ինչպես են ստեղծվել իր բիզնեսները․ «Հենրի Ֆորդը հայտնի խոսք ունի՝ «Մի հարցրեք ինձ, թե ինչպես է ձեւավորվել առաջին միլիոնը, ես մնացածը կպատմեմ», ես հակառակն եմ ասում՝ շուտով ես հանրությանը կներկայացնեմ՝ ինչպես է սկսվել իմ բիզնեսը մինչեւ վարչապետ դառնալս»։

Արցախի նախկին վարչապետը նաեւ ընդգծեց՝ իր ամբողջ ունեցվածքն արտացոլված է իր տարեկան հայտարարագրերում։

Տպել
Ամենաշատ