News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ամերիկյան Հյուսիսային Կարոլինա նահանգում Բլեք-րիվեր գետի ափի ծառերն ուսումնասիրող գիտնականները հայտնաբերել են ճահճային նոճի (Taxodium distichum), որն առնվազն 2624 տարեկան է, հաղորդում է Live Science-ը:

Այդկերպ այդ ծառն աշխարհում ամենահինն է բնական ճանապարհով վերարտադրվող ծառերի շրջանում:

Հետազոտությունը հրապարակվել է Environmental Research Communications պարբերականում:

Նոր հետազոտության արդյունքների համաձայն՝ գիտնականները եկել են եզրահանգման, որ ճահճային նոճիներն ավելի հին են, քան նրանք կարծել են: Ի լրումն իրենց ուշագրավ գտածոյի՝ գիտնականները նաեւ հայտնաբերել են այդ զարմանահրաշ ծառի ավելի երիտասարդ նմուշը, որը շուրջ 2088 տարեկան է:

Հետազոտողների կարծիքով՝ այդ վայրերում կարելի է հայտնաբերել 2000 տարեկանից բարձր ճահճային նոճիների նմուշներ, իսկ նրանք դեռեւս հասցրել են ուսումնասիրել եւ որոշել միայն 100 նմուշների տարիքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ