News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Մարտակերտի շրջանի Ս. Հովհաննու Կարապետ եկեղեցու քահանա Տ. Բարսեղ քահանա Անդրյանի մոտ 2 տարի առաջ հաստ աղու քաղցկեղ է հայտնաբերվել, 18 քիմիաթերապիաներից հետո, բժիշկները որոշել են, որ նա պետք է անցնի իմունային թերապիա, որպեսզի քաղցկեղը չզարգանա։ Այս մասին NEWS.am–ին ասաց քահանա Տ. Բարսեղ քահանա Անդրյանի կինը՝ Գոհար Անդրեսյանը։

Նա նաև նշեց, որ յուրաքանչյուր ներարկումն արժե 7000 դոլար, գուցե հնարավոր կլինի 5000 դոլարով իրականանցնել․ «Հիմա նա Մոսկվայում է, այս երկուշաբթի բժիշկները կասեն՝ ինչ պետք է անել»։

Դեռևս 2017թ-ին երբ իմացել են, որ Տեր Բարսեղ քահանայի մոտ ուռուցք կա՝ անցել է բուժման երկարատև պրոցես. «Նախ Իզմիրլյան կենտրոնում վիրահատել են, հետո քիմիաթերպիաների մի մասը ստացել է Մոսկվայում, մյուս մասը՝ Ստեփանակերտում»,– նշեց Գոհար Ավանեսյանը։

Ըստ նրա՝ վերջին ստուգման ժամանակ՝ ապրիլին, պարզվել է, որ հիվանդությունը զարգացել է՝ մոտ 1 սմ, և բուժող բժիշկները խորհրդակցության ընթացքում եկել են ընդհանուր հայտարարի՝ բուժումն իրականացնել իմունային թերապիայի միջոցով։

«Հարազատներն են ֆինանսապես օգնել, նաև Պարգև Սրբազանը»,– ասաց նա։

Երեցկինը հույս հայտնեց, որ կգտնվեն բարի մարդիկ, կաջակցեն ֆինանսապես։ «Իմունային թերապիան թանկ հաճույք է, և կարևորը բուժումը սկսելն է, հետո կտեսնենք»,- ասաց նա՝ հավելելով, որ բազմազավակ ընտանիք են, ունեն 5 երեխա, հոգսեր։

Մարտակերտի Սուրբ Հովհաննու Կարապետ եկեղեցու ֆեյսբուքյան էջում Տեր հորը օգնելու վերաբերյալ տեղեկություն է հրապարակվել, որ ներկայացնում ենք ստորեւ

«Մարտակերտի շրջանի արժանապատիվ Տեր Հայրը մեր աջակցության կարիքն ունի

ԱՀ Մարտակերտի շրջանի Ս․ Հովհաննու Կարապետ Եկեղեցու հոգևոր համայնքը հայցում է ընթերցողների գթասրտությունը՝ օգնելու Մարտակերտի շրջանի հոգևոր հովիվ, արժանապատիվ Տ․ Բարսեղ (Սամվել) քահանա Անդրյանին՝ վերականգնելու առողջությունը:

Արժանապատիվ Տ․ Բարսեղ քահանայի մոտ ուշացումով հայտնաբերվել է հաստ աղիքի չարորակ քաղցկեղ։ Մոսկվայում մեկ տարի և երկու ամիս տևած և բարեկամների ֆինանսական հնարավորությունները սպառած քիմիոթերապիան, անսպասելի կերպով պարզվել է, որ տվել է սակավ արդյունք և ստիպված ենք անցնել իմունային թերապիայի, որի արժեքը նախնական կազմում է մոտ 40․000 դոլար, ինչը հնարավոր է իրականացնել յուրաքանչյուրիս ներդրումով` մեր հնարավորությունների սահմաններում:

Ողջ երիտասարդական տարիներին լինելով սահմանապահ շրջանի հոգևոր հովիվ, արժանապատիվ Տեր Հայրն Արցախյան առաջին (1988-1994) և երկրորդ (2016թ․ ապրիլ) պատերազմների ընթացքում որպես հոգևորական ու քաջ հովիվ մշտապես եղել է իր ժողովրդի կողքին իր խոսքին հավատարիմ անմնացորդ նվիրումով ու գործով։ Տեր Հայրը հինգ զավակների հայր է։ Հեզ և խոնարհ Տեր Հոր երկարամյա ծառայությունը հետպատերազմյան վիճակում գտնվող սահմանապահ բնակավայրում դժվարին է եղել, որը նա կրել է մեծ գիտակցումով ու համբերատարությամբ, սիրով և նվիրումով։ Ուժերի ծաղկուն շրջանում գտնվող 53-ամյա Տեր Հայրը մեր համայնքի և իր ընտանիքի հույսն է։

Տեր Հայրն այժմ գտնվում է Մոսկվայում և սպասում ենք նյութական աջակցության, որպեսզի կարողանանք սկսել իմունային բուժումը։ Այսպիսի հիվանդության դեպքում մեկ ժամն իսկ վճռորոշ է։

Խնդրում ենք օգնեք մեզ երկարատև ու համառ այս պայքարում։

Ստորև տեղադրում ենք Տեր Հոր և իր զավակի անունով բացված հաշվեհամարները և հավելվածները․

USD Intermediary Bank: SWIFT: RZBAATWW, RAIFFEISENBANK INTERNATIONAL AG, Vienna, Austria

USD – Beneficiary’s Bank - 1150021083363367 ABB bank, Swift: ARMNAM22, Ստացող Սամվել Անդրյան Սուրենի, Samvel Andryan (անձնագիր՝ AM0218002, տրված 06,04,2011թ․, 070-ի կողմից)

AMD - ՀՀ դրամ - 1150018350530523 Հայբիզնեսբանկ, Ստացող՝ Սուրեն Սամվելի Անդրյան

USD - ԱՄՆ դոլար 1150021049969974

EUR - Եվրո 1150015841561546 Հայբիզնեսբանկ, Ստացող՝ Սուրեն Սամվելի Անդրյան

RUR- Ռուս. Ռուբլի 1150015071811864 Հայբիզնեսբանկ, Ստացող՝ Սուրեն Սամվելի Անդրյան,

Idram ID - 937013521

TellCell Wallet - +37477379949

Վայբեր +37497237077 Տեր Բարսեղ քհն․Անդրյան,

Վայբեր +37497563639 Երեցկին՝ Գոհար Ավանեսյան, Սուրեն Անդրյան,

Ղարաբաղ Տելեկոմ - +37497563639, +37447421733»։

Տպել
Ամենաշատ