News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հնդկաստանում ընթանում է ազգային խորհրդարանական ընտրությունների նախավերջին փուլը, որը կտեւի վեց շաբաթ, հաղորդում է Associated Press-ը:

Կիրակի քվեարկությունն ընթանում է 59 ընտրական շրջաններում՝ ներառյալ երկրի մայրաքաղաք Նյու Դելին: Քվեարկության արդյունքում կորոշվի երկրի խորհրդարանի ներքին պալատում 543-ից 483 տեղերի ճակատագիրը:

Մնացած 60 տեղերի համար հնդիկները կքվեարկեն մայիսի 19-ին:

Հնդկաստանում ընտրելու իրավունք ունեն 900 մլն քաղաքացիներ: Ընտրությունների հինգ փուլերի ընթացքում մասնակցությունը կազմել է շուրջ 67 տոկոս: Համանման ցուցանիշը գրանցվել է նաեւ 2014 թվականի ընտրությունների ժամանակ, երբ կառավարությունը սկսեց ղեկավարել Նարենդա Մոդին:

Այդ ընտրությունների ժամանակ հիմնական պայքարը տեղի է ունեցել երկրի գործող վարչապետի եւ «Կոնգրես» կուսակցության ղեկավար Ռախուլ Գանդիի միջեւ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ