News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Պոկեմոն: Պիկաչու խուզարկուն» ֆիլմը դիտելու համար կինոթատրոն եկած երեխաներն իսկական մղձավանջի մեջ են հայտնվել, քանի որ մանկական ֆիլմի փոխարեն ցուցադրվել է «Լա Յորոնայի անեծքը» սարսափ ֆիլմը, հաղորդում է Sky News-ը:

Ֆիլմը սկսվել է սարսափելի տեսարանով, որտեղ մայրը խեղդում է սեփական երեխային, որին հաջորդել է սոցիալական աշխատողի պատմությունը, որը փորձում է պաշտպանել երեխաներին վտանգավոր ուրվականից:

Կինոթատրոն եկած ընտանիքները զգացել են, որ ինչ-որ բան այն չէ, երբ մանկական հոլովակների փոխարեն ցուցադրել են սարսափ ֆիլմերի թրեյլերները:

Հաղորդվում է, որ երեխաները սկսել են լաց լինել վախից:

Ծնողների բողոքներից հետո ֆիլմի ցուցադրումը դադարեցվել է, իսկ երեխաները տեղափոխվել են ուրիշ դահլիճ, որտեղ եւ դիտել են Պիկաչու խուզարկուի մասին ֆիլմը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ