News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Իրանի նախագահ Հասան Ռուհանին ներքին համերաշխության կոչ է արել ընդդեմ մեծամասշտաբ տնտեսա-քաղաքական պատերազմի, որը վարվում է երկրի դեմ աննախադեպ քաղաքական և տնտեսական ճնշման տեսքով, հաղորդում է Tasnim-ը:

Շաբաթ Թեհրանում մի շարք քաղաքական ակտիվիստների առջեւ ելույթ ունենալիս Ռուհանին հայտարարել է, որ Իրանը կարիք ունի համախմբվելու քաղաքական եւ տնտեսական ճնշման պայմաններում:

Նա նկարագրել է դա որպես երկրի պատմության մեջ աննախադեպ ճնշում Իսլամական հեղափոխության հաղթանակից ի վեր:

Նախագահը նշել է, որ ճնշման ներկայիս ալիքը ավելի ծանր է, քան այն, որը զգացել է Իրանը 1980-ականներին իրաքյան պատերազմի ժամանակ:

«Այդ ժամանակ մենք չունեինք խնդիրներ բանկերի, նավթի վաճառքի, ներմուծման եւ արտահանման հետ, եւ միակ արգելքը, որը սահմանվել էր մեր նկատմամբ, զենքի էմբարգոն էր»,-նշել է Ռուհանին:

Ընդ որում՝ Իրանի նախագահն ընդգծել է, որ, այդուհանդերձ, արտաքին ճնշումը երբեք չի ստիպի Իրանի ժողովրդին հանձնվել:

«Կապիտուլյացիան չի զուգակցվում մեր մշակույթի եւ կրոնի հետ, եւ մարդիկ չեն ընդունի դա, այդպիսով մենք չպետք է հանդուրժենք ենթարկումը, մենք պետք է փորձենք լուծում գտնել»,-ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ