G20 պետությունների գյուղատնտեսության նախարարները որոշել են ներդնել եւ զարգացնել նորագույն տեխնոլոգիաները գյուղատնտեսության ոլորտում, հաղորդում է Gazeta-ն՝ հղում անելով NHK-ին:
Նշվում է, որ արհեստական ինտելեկտի միջոցով նախատեսվում է ավելացնել արտադրության ծավալները:
Ճապոնիայում կայացած ֆորումի ժամանակ G20-ի մասնակիցներն ընդունել են համապատասխան հռչակագիրը:
Նրանք նաեւ կարեւորել են սննդամթերքի կորստի կրճատման հարցը: