News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Էկվադորի գլխավոր դատախազությունը որոշել է ԱՄՆ-ին տրամադրել WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի բոլոր փաստաթղթերը, ինչպես նաեւ նրան պատկանող որոշ անձնական իրեր, որոնք նա թողել է Լոնդոնում երկրի դեսպանատանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով El Pais-ին:

Նրա տեղեկություններով՝ դատախազությունը թույլ է տվել խուզարկել սենյակը, որտեղ Ասանժն ապրել է վերջին 7 տարիների ընթացքում: Ակնկալվում է, որ նրա փաստաթղթերը, բջջային հեռախոսները, համակարգիչներն ու այլ սարքերը կփոխանցվեն ԱՄՆ-ին: Ենթադրվում է, որ խուզարկությունը կանցկացվի մայիսի 20-ին:

2006 թվականին Ասանժը հիմնադրել է WikiLeaks պորտալը, որում հրապարակել է մի շարք երկրների, այդ թվում՝ ԱՄՆ-ի, կառավարությունների գործունեության մասին գաղտնի տեղեկատվությունը: Խուսափելով Շվեդիայից Միացյալ Նահանգներ արտահանձնումից, 2012 թվականին նա ապաստան էր հայցել Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը, որտեղ անդադար գտնվել է շուրջ յոթ տարվա ընթացքում: Շվեդիայում Ասանժին մեղադրել են երկու կանանց նկատմամբ սեռական ոտնձգությունների եւ բռնաբարության մեջ:

Ապրիլին Էկվադորը մերժել էր նրան հետագայում ապաստան տրամադրելու հարցում, որից հետո Ասանժը ձերբակալվել էր 2012 թվականին ծանուցման հիման վրա Լոնդոնի դատարան չնեկայանալու համար, ինչպես նաեւ 2018 թվականին նրան արտահանձնելու մասին ԱՄՆ-ի կողմից բրիտանական իշխանություններին ուղղված հարցման հիման վրա: Մայիսի 1-ին Լոնդոնի դատարանը դատապարտել էր Ասանժին 50 շաբաթ ժամկետով ազատազրկման գրավով ազատվելու պայմանները խախտելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ