News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ մայիսի 12-ին, Արցախի նախագահ Բակո Սահակյանի ուղեկցությամբ այցելել է Ասկերանի շրջան, ծաղիկներ դրել ազատամարտիկների շիրիմներին, Մոնթեի զոհվելու վայրում տեղադրված խաչքար-հուշարձանին։

Այս մասին մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

«Արցախում գտնվող ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր իր մարտական ընկերների հետ Ասկերանի շրջանում այցելել է արցախյան հերոսամարտի ժամանակ հայրենիքի պաշտպանության համար զոհված ազատամարտիկների շիրիմներին և Արցախի ու Հայաստանի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի զոհվելու վայրում` Մարզիլի գյուղի մատույցներում տեղադրված խաչքար-հուշարձանին` հարգանքի տուրք մատուցել հայրենիքի պաշտպանների անմահ հիշատակին»,- ասված է նրա գրառման մեջ:

Հիշեցնենք, որ այս օրերին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն Արցախում է։ Երեկ՝ մայիսի 11-ին, նա Արցախի նախագահ Բակո Սահակյանի եւ Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հետ այցելել է Ամարասի վանական համալիր։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ