News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն չեղարկել է Ռուսաստան կատարելիք այցի մոսկովյան փուլը, բայց կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ Սոչիում, ինչպես եւ նախատեսված էր, տեղեկացնում է Ֆրանս պրես գործակալությունը՝ հղում կատարելով պետդեպարտամենտի ներկայացուցչին։

Ինչպես տեղեկացվում է, երկուշաբթի Պոմպեոն որոշել է ուղեւորվել Բրյուսել, որպեսզի քննարկի «անհետաձգելի հարցեր», մասնավորապես՝ Իրանի հարցը եվրոպական առաջնորդների հետ։ Արդյունքում՝ նա չեղարկել է Ռուսաստան այցի մոսկովյան փուլը, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Ավելի վաղ պետդեպարտամենտը տեղեկացրել էր, որ Պոմպեոն Ռուսաստան կայցելի մայիսի 12-14-ին։ Երեքշաբթի նա կուղեւորվի Սոչի, որտեղ կհանդիպի Պուտինի եւ Լավրովի հետ։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ