News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

WhatsApp-ը, Viber-ը եւ Facebook-ը կրկին ժամանակավորապես արգելափակվել են Շրի Լանկայում, տեղեկացնում է Ada Derana պորտալը՝ հղում կատարելով կառավարության տեղեկատվության դեպարտամենտին, հաղորդում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

«WhatsApp, Viber եւ Facebook սոցիալական ցանցերը ժամանակավորապես արգելափակված են»,- ասվում է պորտալի Twitter-ի հաղորդագրությունում։

Ավելի վաղ պորտալը տեղեկացրել էր Չիլավ քաղաքում իրավիճակի սրացման մասին։ Լարված իրադրությունը դարձել է բնակիչների արձագանքի հետեւանքը սոցցանցերում այն գրառման հետ կապված, որում ասվում էր ռասաների միջեւ պառակտման մասին։ Ոստիկանությունը կալանել է գրառման հեղինակին, իսկ քաղաքում մտցվել է պարետային ժամ մինչեւ երկուշաբթի ժամը 6.00-ն։

Ապրիլի 21-ին Շրի Լանկայի տարբեր մասերում ութ պայթյուն որոտաց, որոնք, առողջապահության նախարարության տվյալներով, 250-260 մարդու կյանք խլեցին։ Պատասխանատվությունը ստանձնել է ԻՊ ահաբեկչական խմբավորումը։ Շրի Լանկայի իշխանությունների վերջին տեղեկատվության համաձայն՝ զոհվածների մեջ 42 օտարերկրացի կա, ռուսաստանցիներ չկան։

Շրի Լանկայի կառավարության տեղեկատվությամբ՝ կղզեպետության տարածքում գործում է ԻՊ մոտ 130-140 անդամ։ Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր հանրապետության ոստիկանապետ Չանդանա Վիքրամարաթնեն, այսօրվա դրությամբ «զատկվա» պայթյունների ենթադրվող բոլոր կազմակերպիչներն ու կատարողները կամ ձերբակալված են, կամ ոչնչացված։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
«Ֆասթ Շիֆթ» ընկերությունն ամփոփել է 2023 թվականի արդյունքները
Էլեկտրոնային դրամապանակի օգտատերերի քանակն աճել է շուրջ 67 տոկոսով, գործարքների քանակը և շրջանառությունը կրկնապատկվել են: Եվ սա դեռ սկիզբն է...
ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը (ֆոտո)
ftNFT ֆիջիթալ սփեյսում կազմակերպվող հանդիպումները շարունակական են՝ ոլորտի արդի խնդիրներին անդրադառնալու և լուծումներ գտնելու միտումով...
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Ամենաշատ