News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ջերեմի Հանթը պատրաստվում է Բրյուսելում երկուշաբթի ֆրանսիացի եւ գերմանացի գործընկերների, ինչպես նաեւ ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի հետ քննարկել  պաշտոնական Թեհրանի վերջին հայտարարության պատասխանը Իրանի միջուկային ծրագրի Գործունեության համատեղ համապարփակ պլանի վերաբերյալ։ Այս մասին ասվում է Միացյալ Թագավորության տարածած կոմյունիկեում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Երկուշաբթի՝ մայիսի 13-ին, արտաքին գործերի նախարարը կուղեւորվի Բրյուսել՝ ֆրանսիացի եւ գերմանացի գործընկերների (Е3), ինչպես նաեւ ԵՄ-ի հետ քննարկելու պատասխանն Իրանի հայտարարությանը, որը սպառնում է խախտել ԳՀՀՊ որոշ պարտավորություններ»,- ասվում է հաղորդագրությունում։ Դրանում նշված է, որ խոսքը մայիսի 8-ին Թեհրանի հայտարարած «մտադրության մասին է՝ հրաժարվել կարեւոր պարտավորություններից» միջուկային  գործարքի վերաբերյալ։

Եվրոպական երկրների եռյակը, ընդգծվում է հաղորդագրությունում, «դիտարկում է իրանյան սպառնալիքին իր ապագա պատասխանի հարցը եւ կքննարկի Իրանի հետ հետագա լեգալ առեւտրի շարունակումը, որին հավատարմությունը ԵՄ-ը կպահպանի այնքան ժամանակ, քանի դեռ Իրանը կկատարի իր պարտավորությունները ԳՀՀՊ գծով»։

Հանթի Բրյուսել կատարելիք այցի հետ կապված՝ ԱԳՆ ներկայացուցիչը ասել է. «Այդ գործարքը նախկինի պես լավագույն հնարավորություններն է բացում Մերձավոր Արեւելքում միջուկային սպառազինությունների մրցավազքը կանխելու համար։ Քանի Իրանը կատարում է (համաձայնագրի) պարտավորությունները, Մեծ Բրիտանիան կպահպանի հավատարմությունն Իրանի հետ գործարքին։

Նա ավելացրել է, որ անցած շաբաթ Հանթի եւ ԱՄՆ պետքարտուղար (Մայք) Պոմպեոյի հանդիպումից հետո  բրիտանական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը «ցանկացել է հանդիպել E3-ի գործընկերների հետ առաջին իսկ հնարավորության դեպքում, որպեսզի համաձայնեցնի Իրանի տագնապալի հայտարարության պատասխանը»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ-ն Նիգերին մեղադրել է Իրանի հետ ուրանի վերաբերյալ գործարք պատրաստելու մեջ. WSJ
Նիգերը որոշել է խզել ռազմական համաձայնագիրը Վաշինգտոնի հետ...
Իրանը հայտնել է, որ պատրաստ է քննարկել միջուկային գործարքի վերականգնումը ԵՄ ցանկության դեպքում
Իրանը պատրաստ է քննարկել...
ԱՄՆ- ն Իրանում ուրանի մակարդակի հարստացման աշխատանքները ռազմական բնույթի է համարում
Իրանը կպաշտպանի իր միջուկային ծրագրի խաղաղ զարգացման իրավունքը. Ռաիսի
Միջուկային զենք ունեցող երկրները ձգտում են թույլ չտալ Իրանի ժողովրդին իրականացնել իր օրինական իրավունքը...
Իրանը բավարար քանակությամբ հարստացված ուրան ունի միջուկային մի քանի մարտագլխիկ ստեղծելու համար․ «ՄԱԳԱՏԷ»-ի տնօրեն
Գործակալությունը գրում է, որ Իրանը խափանում է իր միջուկային ծրագրի ուսումնասիրության ուղղությամբ ձեռնարկվող միջազգային ջանքերը․․․
ԱՄՆ-ը և Եվրոեռյակի երկրները կարծում են, որ Իրանի ուրանի հարստացման տեմպերը քաղաքացիական նպատակներով չեն բացատրվում 
Ինչպես հետևում է փաստաթղթից, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Գերմանիայի իշխանությունները կարծում են, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) զեկույցում պարունակվող տվյալները վկայում են այն մասին...
Ամենաշատ